понедельник, 29 мая 2017 г.

Քո «շահը» քո գիտելիքն ու փորձն է

Նարեկ Դավթյան
Ինչպե՞ս իմացար ինֆոտան մասին:
  -  Կարմիր խաչը Առաջին բուժօգնության դասընթացներ էր կազմակերպել ԻնֆոՏան կոնֆերանս սրահում: Դասընթացի ժամանակ ԻնֆոՏան համակարգողը ներկայացրեց իրենց ծրագրերն ու ես որոշեցի ավելի լավ հասկանալ ամեն ինչ: Սկսեցի ներգրավվել «Ինֆոտան» գործունեության մեջ:

Ինֆոտան ծրագերից ո՞րն ամենշատը քեզ հետաքրքրեց:
  - Ինֆոտան ծրագերից  ինձ ամենաշատը հետաքրքրեց  Արվեստի ճեմուղի ծրագիրը (մենք այն կոչում ենք ArtWalk), որտեղ ինձ վստահեցին ծրագրի դիզայներական մասը: Ես պատասխանատու էի, ուզում եմ ընդգծել պատասխանատու էի, ծրագրի դիզայներական մասի համար:  Ծրագրի ընթացքում ես սովորեցի ինչպես աշխատել թիմում:
Ի՞նչ է կամավորությունը քեզ համար:
  -   Առաջին անգամ ես ԻնֆոՏանը  բացհայտեցի, թե ի՞նչ է կամավորությունը և այն դարձավ իմ ապրելակերպը: Կամավոր լինելով անընդհատ  ինչ-որ բան ես նվիրում՝ ժամանակ, եռանդ, միտք, էներգիա, էմոցիաներ, բայց այդ ամենը տարբեր կերպ հետ է գալիս քեզ:  Քո շահը քո գիտելիքն ու փորձն է, որ դու կուտակում ես  կամավոր լինելով: Կամավորություն անելով ես բացահայտեցի ինքս ինձ՝ ես տեսնում էի  թե ես ինչպես եմ հասունանում, մեծանում:

Ըստ  քեզ քանի՞ տարեկանից  պետք է  ընդգրկվել  կամավորական ծրագրերի  մեջ:
  -   Իմ  կարծիքով  կամավորությունը պետք է սկսել 12-13  տարեկանից, որովհետև  այդ  ժամանակ սկսում ես ազատվել երեխայական մտածելակերպից և հենց այդ ժամանակ է, որ քեզ պետք է կողմնորոշվել և որոշումներ կայացնել:

Ի՞նչ  փոխեց  ինֆոտունը  քո  կյանքում:
  -    Ինֆոտունը  իմ  կյանքը  ուղղակի վերցրեց ու դրեց «ռելսերի» վրա: Ես այստեղ սկսեցի իսկապես մտածել, վերլուծել:
Եթե ԻնֆոՏուն չգայի, չմասնակցեի ծրագրերին, ես չէի հասնի իմ հաջողությունների մոտ 60%-ին:

Մեկ նախադասությամբ  ինչպե՞ս  կբնութագրեիր  ինֆոտունը:
  -  Ես բառ եմ հորինել ԻնֆոՏան համար ՝ «ոգեշնչիչ»:

 Ի՞նչ  կավելացնեիր  ինֆոտանը  կամ  ինչ  կփոխեիր:
  -  Կուզեմ որ մի քիչ խստությունն ավելանար կամավորների նկատմամբ, այսինքն յուրաքանչյուր կամավոր հստակ ունենար պարտականություն՝ հանձնարարություն:


Комментариев нет:

Отправить комментарий