пятница, 5 мая 2017 г.

Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր / Աշխեն Պետրոսյան /

Աշխեն Պետրոսյան
            Գորշ խնդիրներ և պայծառ մարդիկ


 Գյուղ Ներքին Ծաղկավան
·           Մակերեսը` 9,1 կմ2,
·           Բնակչությունը` 610 մարդ
-Ճանաչեցի՞ք  Մարտիրոս պապին
·           Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն,                                                                                                                                           անասնապահություն,
·           Հեռավորությունը ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ,
·           Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 840 մ,
·           Բնակլիմայական պայմանները՝ բարեխառն…
    - Դարձյա՞լ  չճանաչեցիք:
  Ուրեմն՝  առավոտ շուտ գալիս եք Իջևան, հարցնում եք, թե որտեղ է Կոդակը (Kodak) և սպասում Կոդակի մոտ: Կա´մ Հովիկի գազելն է գալու, կա´մ Արշոյի: Եթե Հովիկի հերթը լինի, 9:03 կանգառում կլինեք, իսկ եթե Արշոյի, կարող եք ծանոթներից մեկին խնդրել, որ զանգի Արշոյին, նա մի քանի րոպե կսպասիԱրշոյին կասեք, որ «փոշտի» մոտ եք իջնելու:
Բոլորն էլ ճանաչում են Մարտիրոս պապին, տան տեղը ցույց կտան: Եթե գյուղամիջում մարդ չլինի, կմտնեք Էթերի խանութ, ինքը  ցույց կտա տան տեղը: Չմոռանաք Մարտիրոս պապի համար շաքար ու չիբուխ վերցնել. Իսահակյանի պատմվածքները նա շատ է սիրում: Սիրած գրական հերոսն էլ Օհան ամին է՝ իր համբերանքի չիբուխով:
Գիտակցական տարիքիս ընթացքում փորձել եմ հասկանալ՝ որն է իմ հայրենիքը: Սկզբում ես կարծում էի, որ հայրենիքը իմ սենյակն է, այո´, իմ սենյակը՝ իր հայելով, պահարաններով, գրքերով, այնուհետև սկսեցի մտածել, որ հայրենիքը իմ տունն է, հաջորդիվ՝ բակը ներառյալ, հետո՝ իմ գյուղը՝ Գանձաքարը: Որոշ ժամանակ հետո հասկացա, որ Իջևանն էլ է իմ հայրենիքը: Այժմ մի փոքր ընդլայնվել են հայրենիքիս «սահմանները». Ծաղկավանն է ներառվել հայրենիքիս մեջ: Հայաստանի Հանրապետության սահմանները դեռ հայրենիք չեն ենթադրում, որովհետև հայրենիքը գիտակցական պետության զգացական տարբերակն է ինձ համար:
-Մարտիրո´ս պապի, Ձեր գյուղում ի՞նչ խնդիրներ կան:
-Մի էս ըխպրի սառը ճրից խմի, կասեմ:
-Համով ջուր է, պապի´ ջան:
-Բա վեր ասըմ եմ, ասըմ ես՝ չէ: Մեր Պյարցր ըխպրի ճրիցն ա, ջահելնին ընդի են իրար հանդիպըմ, սիրահարվըմԲալա´ ջան, կեղըմը մի էրկու տուն ա, վեր խմիլու ճյուր կա, մնացածն ըխպրիցն են պիրըմ:
-Պապի´, աղբյուրը շա՞տ հեռու է:
-էն ա՝ մինչկել հին ու նորը հիշըմ եմ, տեղ եմ հասնըմ: Արի´ մեր տուն, զրից կանենք,  իմ թափ տված պոպոքից էլ համտես կանես,  էս կեղըմը մեր պոպոքի նման պոպոք չկա:
-Մարտիրո´ս պապի, ո՞ւմ հետ ես ապրում:
-Պռավիս հետ եմ ապրըմ, քե´ մատաղ: Էս կռիվների վախտը լիս տյառած տղիս գյուլլեն տարավ: Պառավն էնքան լյաց լյավ, քոռացավ: Ախչիկս էլ հրեվանի հարսն ա, մին-մին կյալիս ա, քյոմակ անըմ:
-Պապի´  ջան, դե որ սահմանամերձ գյուղում եք ապրում, ձեզ շատ օգնելիս կլինեն:
-Բալա´ ջան, լյավ ախչիկ էս ըրեվըմ, համա ականջ արա, քե մի պյան ասեմ. սահմանամերձը մեր առավելութինը չի, վեր աչկերնուս ըյուրուշի քյոմակին քցենք, սահմանամերձը մեր խնդիրն ա, ամենամեծ խնդիրը: Հրեվան Հարութն էլ հրենիք տուն ա շինըմ, համա վախը սրտըմն ա, բա վեր սնարյադը քցեն, տունը տրքցնեն: Բայց դե մենք էլ ենք էլի ապրիլ ուզըմ, տուն ենք սարքըմ, բաղը բեջարըմ… Մին-մին էլ մտածըմ ես՝ կարող ա կա´մ ծաղիկը ծաղկած մնա,  կա´մ բերքը ծառին մնա: Ըհը´ն, էս էլ մեր տունըԱխչի´ Նյարգիզ, էն  ցորնի հացիցը պի: Կացի´, էսա մեր պոպոքի համն էլ կտենաս:
«Չափից շատ եմ լսել սահմանամերձ բառը, երբեմն իմ մեջ սխալ զուգորդություններ են առաջանում: Կարծես ես էլ դարձած լինեմ սահմանամերձ բառը դրոշակ սարքած դատարկախոսներից: Մարդկանց համար սա իրական կյանք է, իսկ ի՞նձ համար… »:  
  -
Դե կե´, տենամ ծեր կեղըմը սհե պոպոք կճարե՞ս: Նյարգի´զ, ցորնի հացը պիրի՞ր:
-Շատ համով է, պապի´ ջան:
-Պոպոքը հացո´վ կե: Տհե շատ անոշ է:
-Մարտիրո´ս պապի, ցորենը ձե՞րն է:
-Մերն ա, բալա´ ջան, ես եմ աղիլ տվե: Համա շատ ա թանգ նստըմ մեր վրա, կոմբայն չունենք, Սևանից, Կարմիրից ենք պիրըմ, ցորնի ինքնարժեքն էլ պյարցր ա լյըմ, մի կերպ ծերը ծերին ենք անըմ: էս էլ իմ Տաթևի տղեն՝ Սամվելը: Առաջին դասարան ա, կեղըմը մանկապարտեզ չկա, մհետուց դպրոց ա քյացել, մի քիչ տյժար ա սվերըմ: Դասատուն հրցրել ա, թե՝ արևն ինչ նյութից ա, րեխեն ասել ա յեմիշից: Մին էլ ասել ա՝ բա արևը մեզ ինչ ա տալի, հարցը տվել ա, որ երևի րեխեն ասի՝ լույս, ջերմություն,  բայց Սամվելս ասել ա՝ արևը մեր կլխին տալիս ա, թլյփըմ ենք, վե տյառնըմ:
-Պապի´ ջան, իսկ քեզ համար ամենակարևոր խնդիրը ո՞րն է, որ կուզեիր լուծում ստանար:
-Բալա´ ջան, սաղ պակաս-պռատ ա, վե՞ր մինն ասեմ. խմիլու ճյուր չկա,  կոմբայն չկա, կեղըմը մանկապարտեզ չկա… Համա վեր էս ճմփքերին լիս քաշեն, լյավ կանեն, մի էրկու տոչկա վեր լի, լյավ ա: Աչկներս լիս կկյա:
-Շատ շնորհակալություն, Մարտիրո´ս պապի, ընկույզի ու հացի հյուրասիրության համար էլ, զրույցի համար էլ:
-Ապրե´ս, բալա´ ջան, լիսի մասին էլ չմոռանաս: Վեր մի էրկու տոչկա լի, լյավ
ա: Բալա´ ջան, կացի´, մի պյան էլ ասեմ, վեր էդ լիսը մեր կեղըմը քաշեն, թե սաղ ըլեմ, աչկս կտենա, թե չէ, մի լիս էլ կրեզմանուտմըս*  կքաշեք:
Մարտիրոս պապի ուրախ հումորի մեջ տխրություն կար ու լույսի կարոտ:

***
  Գանձաքարից 34 կմ հեռավորությամբ ես հայտնաբերեցի կարծեք թե մինչ այժմ գոյություն չունեցող մի հրաշալի վայր: Գանձաքարում էլ շատ խնդիրներ կան, բայց այսօր հասկացա, որ դու էլ ես իմը՝ քո գորշ խնդիրներով և պայծառ մարդկանցով: Մինչ այժմ ինձ համար անդեմ էիր, իսկ այժմ ես պարզ տեսնում եմ քո դիմագծերը՝ Մարտիրոս պապի խոժոռ ու մտածկոտ հայացքի միջոցով, Սամվելի թլոր լեզվի հնչյուններով, Բարձր աղբյուրի սառը ջրով…  
Ամեն տեղ գրեթե նույն խնդիրներն են, որ լիարժեք լուծում չեն ստանում: Բայց մարդկանց լույս է պետք հավատալու և ապրելու համար:
Ներքին Ծաղկավան գյուղում փողոցային լուսավորություն չկա: Գյուղամիջյան գլխավոր ճանապարհը գտնվում է բարվոք վիճակում, սակայն միջթաղամասային ճանապարհները կտրտված են, մութ և գտնվում են անբարեկարգ վիճակում: Փողոցային լույսերի բացակայության խնդիրը հատկապես  զգալի է լինում ձմռանը, երբ օրերը կարճանում են: Նաև խնդիրներ են առաջանում բժշկական ծառայություններից օգտվելու ժամանակ:
Երեկոյան ժամերին գյուղում կյանքը կարծես կանգ է առնում: Այս խնդրի լուծումը մասամբ կաշխուժացնի երիտասարդների կյանքը: Լուսավորության ցանցի ստեղծումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Գյուղն ունի բոլոր պայմանները զբոսաշրջության և հատկապես՝ ագրոտուրիզմի զարգացման համար:
Հետխորհրդային տարիներից սկսած՝ Ծաղկավանում նկատելի չափով մեծացել է արտագաղթը: Ճիշտ է, գյուղի բնակչությունը պաշտոնական տվյալներով 01.01.2015թ. դրությամբ 610 մարդ է, սակայն գյուղում ապրում է մոտ 450 մարդ: Մյուսներն արտագաղթել են: Լինելով սահմանամերձ՝ շատ կարևոր է, որ գյուղի բնակչությունը մնա ծննդավայրում և չլքի սահմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է գյուղի բարեկարգում և անհրաժեշտ պայմանների ստեղծում: Ներքին Ծաղկավանում լուսավորության ցանցի ստեղծումը կարևոր է նաև սոսկ որպես առաջընթաց, որը կնպաստի գյուղական կյանքի աշխուժացմանը:

***
   -Պապի´, իսկ արևը մեզ ի՞նչ է տալիս,- հարցնում է Սամվելը՝ խոշոր աչքերը հառելով պապին:
-Լույս ու ջերմություն,- պատասխանում է պապը:
- Պապի´, դու շատ խելացի ես, երևի բոլորը քեզ ճանաչում են:
-Ո՞վ չի ճանաչում քո Մարտիրոս պապին, Սամվե´լ ջան:

----------------
* գերեզման





Комментариев нет:

Отправить комментарий