Քննարկմանը մասնակցում են ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ |
Չնայած հանրակրթության ոլորտում շարունակվող բարեփոխումներին
և համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մինչ օրս առկա են բազմաթիվ չլուծված
համակարգային խնդիրներ, որոնք նպաստում են դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը:
Այս ընդհանուր եզրահանգմանն են հանգել 2016թ.–ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտության
հեղինակները:
Հեղինակներից Գայանե Սարոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը
մայիսի 16-ին, Իջևան Ինֆոտանը ներկայացրեցին «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներն ու
կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Օրինակ հետազոտության արդյունքում
պարզ է դարձել, որ հանրակրթական դպրոցներում դեռևս շարունակվում են կազմակերպվել վճարովի
պարապունքներ՝ ինչպես բուհ ընդունվելու համար, այնպես էլ որոշ դպրոցների ուսուցիչներ
շարունակում են ուղղակիորեն կամ անուղղակիրեն երեխային ուղորդել, ստիպել որ դասերից
զատ իր մոտ հաճախի պարապունքների: Սա կարող է արվել ինչպես ցածր գնահատական դնելով,
այնպես էլ բարձր գնահատականի խոստմամբ:
Մասնակից ծնողների մեծ մասի կարծիքով ավագ դպրոցների հիմնումն այդպես էլ չարդարացրեց սպասելիքները: Իրենք դեռևս ստիպված են հսկայական գումարներ վճարել կրկնուսույցներին, որպեսզի երեխաները կարողանան հանձնել ընդունելության քննությունները և ընդունվել:
Մասնակիցները նաև դժգոհություններ ունեին դասագրքերի բովանդակությունից՝
պնդելով, որ դասագրքերը կամ շատ բարդ են կամ շատ պարզունակ:
-«Չնայած ձեռքբերումներին դեռևս շատ աշխատանքներ կան անելու նաև ներառական կրթության ասպարեզում: Ներդրվող ջանքերի հետ զուգահեռ դեռևս չենք հասնում ցանկալի արդյունքին: Տարիներ առաջ ներդրվեց ուսուցչի օգնականի հաստիքը, ով ուսուցչին օգնում է կրթության առանձնահատուկ պայմանների ունեցող երեխաների ուսման գործընթացը կազմակերպել, բայց քանի որ հաստիքները բաշխվում են ոչ արդյունավետ կես դրույքներով և ուսուցչի օգնականը ժամը 12-ից այլևս դպրոցում չէ, ստիպված երեխայի հետ աշխատում է դասերի ժամանակ դասապրոցեսից հանելով երեխային»-ասում է Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը:
Ծնողներն ու ուսուցիչները նաև անհանգստություններ ունեն մեկ դասարանում աշակերտների քանակի հետ կապված: Նրանց մեծ մասը կարծում է, որ դասարանում
Комментариев нет:
Отправить комментарий