Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գյուղ
Գանձաքար, 19/12/2016թ. ժամը 16:00. նստած եմ կանգառի երևակայական նստարանին և սպասում
եմ երևակայական Գոդոյին…
Մինչ
2003 թվականը գյուղը չուներ կանգառներ: Ութ տարի առաջ կառուցվեցին գյուղի վեց կանգառները: Այժմ դրանք
գտնվում են անբարեկարգ վիճակում: Թեև ցավալի, բայց փաստ է, որ պատճառը բնակիչների անփութությունն
ու անտարբերությունն է:
Խնդրի լուծումն առաջին հերթին բնակչության մտածողության վրա
դրական ազդեցություն ունենալն է, որի արդյունքում էլ մարդիկ կգնահատեն ու կպահպանեն
իրենց ունեցածը: Կարծում եմ, որ բուն հիմնախնդրի լուծումից առաջ պետք է հիմնախնդրի
առաջացման պատճառը վերացնել. կանգառներում փակցնել «սեփական ունեցվածքը» գնահատելուն
և պահպանելուն ուղղված հղումով պաստառներ (շատ մարդիկ իրենց բակից այն կողմ ոչինչ իրենցը
չեն համարում և համայնքի հանդեպ չունեն սեփականության զգացում): Այնուհետև կարելի է
անցնել բուն խնդրին և վերանորոգել կանգառները: Սակայն վերանորոգման ընթացքում և հետո
պաստառ-հաղորդագրություններն անընդհատ պետք է թարմացվեն:
Երբեմն
ցանկալին իրականություն է դառնում… Իսկ Գոդոն միշտ ուշանում է: Սպասելու ընթացքում սկսեցի կարդալ պատերին փակցրած
պաստառները…
Комментариев нет:
Отправить комментарий