Այսօր մենք զրուցում էինք Աննա Մինասյանի
հետ, ով սովորում է ԵՊՀ Ռոմանագերմանական բաժնի թարգմանչական գործ 1-ին կուրսում: Աննան ֆլեքս ծրագրի շրջանավարտ է և Իջևան Ինֆոտան առաջին
կամավորներից:
- Աննա ինչպես գիտես ԻնֆոՏունը սկսել է «Մի կամավորի պատմություն» խորագրով հարցազրույցների
շարք, որի նպատակն է բարձրացնել կամավորության դերը հասարակության մեջ, և դու որպես
մեր հաջողված կամավոր ընդգրկվել ես այդ ցուցակում:
- Ինչպե՞ս իմացար Ինֆոտան մասին:
- ԻնֆոՏան մասին շատ պատահական եմ իմացել: Երևի 4 տարի առաջ էր, մասնակցում էի «Ուսանող դեսպան» ծրագրին, որի դասերն անց էին կացվում համալսարանում: Եկավ ժամանակ, որ մենք տարածքի խնդիր ունեցանք և տարածքի բացակայության պատճառով Խաղաղության կորպուսի կամավորը մեզ բերեց Ինֆոտուն: ԻնֆոՏունը մեզ տարածք տրամադրեց և հյուրընկալեց իր
հարկի տակ: Մենք շարունակեցինք մեր դասընթացներն այնտեղ: Առաջին անգամ այսպես եմ լսել:
Հետո սկսեցինք ամեն շաբաթ այցելել ԻնֆոՏուն: Վարսիկը
մեզ ներկայացրեց իրենց ծրագրերը և ԻնֆոՏունը
դարձավ մեր երկրորդ տունը: