четверг, 30 марта 2017 г.

«Բիզնես սկսելու համար կարևորը ստեղծագործ և նպատակասլաց լինելն է»,-Վարդգես, 22տ, ք. Բերդ,

 «Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դասընթաց Տավուշի մարզում
Մասնակցության հավաստագրեր
  Մարտի 29-ին Իջևանի և Դիլիջանի երիտասարդական բանկերը «Երիտասարդ ձեռներեց» ծրագրի շրջանակներում համախմբել էին Տավուշի մարզի 10 համայնքների շուրջ 40 երիտասարդների: 

   Ձեռներեցության հիմունքների մեկօրյա դասընթացի ընթացքում դասընթացավար Մաննիկ Սահակյանը մասնակիցներին ներկայացրեց բիզնես սկսելու և կառավարելու հիմնական քայլերը: 
   
Խմբային աշխատանք
  Մասնակից երիտասարդները բազմաթիվ բիզնես գաղափարներ ունեին և մեծ խանդավառություն դրանք իրականացնելու համար: Որոշ բիզնես գաղափարներ նույնիսկ ուղղված էին համայնքային խնդիրների լուծմանը՝ ժամանցի վայրերի ստեղծում, մարզաբնակ երիտասարդների ծառայությունների մատուցման ոլորտում  հմտությունների զարգացում, գործազրկության կրճատում՝ մասնավորապես երիտասարդների շրջանում, և տեղական ռեսուրսների խելամիտ օգտագործում:
  
  Դասընթացի ընթացքում մասնակցիները իմացան, թե ինչպես է պետք մշակել բիզնես պլան, ինչպես գործունեություն ծավալել շուկայում և ճիշտ ընտրել թիրախային խմբեր:


Բերդի մասնակիցների
բիզնես գաղափարի ներկայացում
   «Բիզնես սկսելու համար կարևորը ստեղծագործ և նպատակասլաց լինելն է», - նշեց Վարդգես Մելքումյանը:

  «Դասընթացը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ: Դասընթացի շնորհիվ նոր նպատակներ դրեցի իմ առջև և ցանկություն առաջացավ սկսել սեփական բիզնես», - ասաց Սուսաննան Հովք համայնքից:
  

  
   

 «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման»   
ծրագրի  շրջանակներում :
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» («Երիտասարդ ձեռներց») ծրագիրը՝ գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий