Այսօր մենք զրուցում էինք Աննա Մինասյանի
հետ, ով սովորում է ԵՊՀ Ռոմանագերմանական բաժնի թարգմանչական գործ 1-ին կուրսում: Աննան ֆլեքս ծրագրի շրջանավարտ է և Իջևան Ինֆոտան առաջին
կամավորներից:
- Աննա ինչպես գիտես ԻնֆոՏունը սկսել է «Մի կամավորի պատմություն» խորագրով հարցազրույցների
շարք, որի նպատակն է բարձրացնել կամավորության դերը հասարակության մեջ, և դու որպես
մեր հաջողված կամավոր ընդգրկվել ես այդ ցուցակում:
- Ինչպե՞ս իմացար Ինֆոտան մասին:
- ԻնֆոՏան մասին շատ պատահական եմ իմացել: Երևի 4 տարի առաջ էր, մասնակցում էի «Ուսանող դեսպան» ծրագրին, որի դասերն անց էին կացվում համալսարանում: Եկավ ժամանակ, որ մենք տարածքի խնդիր ունեցանք և տարածքի բացակայության պատճառով Խաղաղության կորպուսի կամավորը մեզ բերեց Ինֆոտուն: ԻնֆոՏունը մեզ տարածք տրամադրեց և հյուրընկալեց իր
հարկի տակ: Մենք շարունակեցինք մեր դասընթացներն այնտեղ: Առաջին անգամ այսպես եմ լսել:
Հետո սկսեցինք ամեն շաբաթ այցելել ԻնֆոՏուն: Վարսիկը
մեզ ներկայացրեց իրենց ծրագրերը և ԻնֆոՏունը
դարձավ մեր երկրորդ տունը:
- ԻնֆոՏան ծրագրերից
ո՞ր մեկն ամենաշատը քեզ հետաքրքրեց և քեզ պահեց ԻնֆոՏանը:
- Առաջին անգամ կամավորության ու ծրագրերի մասին
ես լսել եմ հենց այստեղ: Հետաքրքիր էր քանի որ նոր մարդկանց հետ էինք ծանոթանում, դասընթացների
էինք մասնակցում՝ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերում:
- Ի՞նչ է կամավորությունը քեզ համար:
- Կամավորությունն ինձ համար նոր բաներ սովորելու, նոր ընկերներ ձեռք բերելու մեծ հնարավորություն
է: Կամավորության շնորհիվ ես շատ-շատ նոր բաներ եմ սովորել, որոնք չէի կարող սովորել
դպրոցում կամ բուհում:
Կամավորություն անելով դու քեզ բավարարված ես զգում, որ լավ բան ես անում հասարակության
համար:
- Ըստ քեզ քանի՞ տարեկանից պետք է ընդգրկվել
կամավորական ծրագրերում:
- Չեմ կարծում, որ կոնկրետ տարիք կա կամավորական
ծրագրերում ընդգրկվելու:
Այն ժամանակից, երբ գիտակցում ես, որ կարող ես ինչ որ բան փոխել, սկսում ես փնտրել
ինչ որ բաներ քո ապագա կարիերայի համար:
- Ի՞նչ փոխեց Ինֆոտունը քո կյանքում, արդյո՞ք որևէ դեր կատարեց:
- Ինչպես ասացի Ինֆոտանն եմ իմացել կամավորության
մասին և Ինֆոտանն եմ դարձել կամավոր: Ինֆոտան կազմակերպած դասընթացներից մեկի ժամանակ ես լսեցի FLEX ծրագրի մասին և Ինֆոտան
տված գիտելիքների ու փորձի շնորհիվ ես կարողացա դառնալ FLEX ծրագրի հաղթող, որն էլ
ամբողջությամբ փոխեց իմ կյանքը:
- Ի՞նչ խորհուրդ ունես քեզնից հետո եկող կամավորներին,
այ մի բան, որ դու բաց ես թողել:
- Խորհորդ կտամ լինել ավելի ակտիվ, փորձել
մասնակցել հնարավորինս շատ ծրագրերի, չծուլանալ, չասել «հավես չկա», ճիշտ օգտագործելով
իրենց ժամանակը: Այսպես դու ձեռք կբերես նոր ընկերներ և գիտելիքներ: Ուղղակի հորդորում
եմ լինել ակտիվ և փորձել ինչ որ բան փոխել հասարակության և որ ամենակարևորն է քո մեջ
ու քո կյանքում:
- Մենք գիտենք, որ դու հիմա ուսանող ես, ինչպե՞ս ես համատեղում
ուսումդ կամավորության հետ:
- Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն ինչպես
ասում են կարևորը ցանկությունն է: Ազատ ժամանակս մաքսիմալ եմ օգտագործում:
- Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կնկարագրեիր Ինֆոտունը:
- Ինֆոտունը պոզիտիվ մարդկանցով լցված մի մեծ ընտանիք է, որոնցից շատ բան ենք սովորում: Այլ կերպ եթե ասեմ. կյանքը փոխող հետաքրքիր հարթակ:
- Ինֆոտունը պոզիտիվ մարդկանցով լցված մի մեծ ընտանիք է, որոնցից շատ բան ենք սովորում: Այլ կերպ եթե ասեմ. կյանքը փոխող հետաքրքիր հարթակ:
- Ի՞նչ կփոխեիր Ինֆոտանը, ի՞նչ խորհուրդ ունես:
- Ոչինչ չէի փոխի Ինֆոտանը, ուղղակի կցանկանայի ավելի շատ երիտասարդներ ներգրավվեին Ինֆոտան նախաձեռնություններում:
- Ոչինչ չէի փոխի Ինֆոտանը, ուղղակի կցանկանայի ավելի շատ երիտասարդներ ներգրավվեին Ինֆոտան նախաձեռնություններում:
- Շնորհակալություն, հետաքրքիր հարցազրույցի համար:
Զրույցը վարեց՝ Էմիլյա Ոսկանյանը
Իջևան Ինֆոտուն
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий