Եթե դու 15-35 տարեկան ես և
ունես ցանկություն հիմնելու սեփական բիզնես
կամ զարգացնել արդեն իսկ ունեցածդ, սակայն
չունես հնարավորություններ, ապա այս հայտարարությունը հենց քեզ համար է:
«Իջևանի Երիտասարդական Բանկը» «Դիլիջանի
Երիտասարդական Բանկի» հետ
համատեղ հայտարարում
է «Երիտասարդ
ձեռներեց» ծրագրի մեկնարկի մասին և այդ ծրագրի շրջանակներում հայտարարում ձեռնարկատիրական
գաղափարների մրցույթ:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը
կամ այցելել «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի
հյուսիսային մասնաճյուղ» (Իջևանի երիտասարդական բանկ կոմիտե) ք. Իջևան, Անկախության
60:
Հայտերն ընդունվում են մինչև մարտի 24–ը՝ ներառյալ։
Բոլոր այն մասնակիցներն, ովքեր
կանցնեն առաջին փուլը մարտի 29-ին Դիլիջանում կհրավիրվեն ձեռներեցության վերաբերյալ
վերապատրաստման դասընթացի:
Ձեռնարկատիրական լավագույն նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 095 25 15 63 հեռախոսահամարով կամ
գրել vnerkararyan-epf-north@epfound.am էլ. հասցեին:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ)
հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող
«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի
շրջանակներում, ԵՀՀ–ն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում
Հայաստանի մարզերում» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական համայնքներում
բնակվող երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացության մակարդակը։
«Փայտի գեղարվեստական մշակում Իջևանում»
Комментариев нет:
Отправить комментарий