Իջևան ԻնֆոՏունը սկսել է «մի կամավորի պատմություն» հարցազրույցների շարք, որի նպատակն է բարձրացնել կամավորության դերը,
հասկանալ, գնահատել ԻնֆոՏան ազդեցությունը իր շահառուների կյանքում:
Արինան վարում է ԻնֆոՏան Անգլերնի ակումբը: |
Այսօր մենք զրուցում էինք Արինա Պարոնյանի հետ, ով այժմ
սովորում է ԵՊՀ ԻՄ Անգլերեն լեզու և գրականության բաժնում: Արինան Իջևան ԻնֆոՏան առաջին
կամավորներից մեկն է:
Արինան UWCD-ի ուսանողներին պատմում է ինֆոՏան գործունեության և դրանցում իր դերի մասին |
- Կամավորությունը հնարավորություն է տալիս մարդկանց
փորձ ձեռք բերել: Բացի փորձը, կամավոր լինելով և տարբեր ծրագրերի ու միջոցառումների
մասնակցելով ձեռք ես բերում շատ ընկերներ: Կամավորություն անելն օգնում է մարդկանց
ազատվել կոմպլեքսներից, այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտայի, որ հնարավորինս շուտ երեխաները
ներառվեն կամավորական աշխատանքներում: Կամավոր լինելով անձը դառնում է ավելի ինքնավստահ
ու համարձակ:
- Փոխե՞ց ԻնֆոՏունը
քո կյանքում ինչ-որ բան:
- Ես սկսել եմ կամավորություն անել դեռ 2012 թվականից
և մինչ օրս շարունակում եմ իմ կամավորական աշխատանքը: Իջևան ԻնֆոՏանը կամավոր դարձել
եմ 2014 թվականին:
Տավուշի մարզային գրադարանի մանկական սենյակում Արինան ԻնֆոՏան Սյուզան ՄաքԲրայդի հետ փոքրիկների համար հեքիաթ է կարդում |
ԻնֆոՏան Արինան և Սյուզանը Տավուշի մարզային գրադարանի մանկական սենյակում |
- Հնարավորինս երկար ժամանակ շարունակել կամավորական աշխատանքը: Եվ հնարավորինս
շատ բան փոխել իրենց քաղաքում»:
- Մեկ նախադասությամբ
ինչպե՞ս կնկարագրեիր ԻնֆոՏունը:
- Վայր որտեղ չկան
անգործ մարդիկ և որտեղ կամավորները փորձում են ինչ-որ բան փոխել իրենց քաղաքում:
- Ի՞նչ կփոխեիր ԻնֆոՏանը կամ ի՞նչ խորհուրդ ունես:
- Ինֆոտանը ոչինչ չէի ցանկանա
փոխել ուղղակի կուզեմ ավելի շատ կամավորներ տեսնել:
Զրույցը վարեց՝ Նարեկ Դավթյանը
Իջևան ԻնֆոՏուն
Իջևան ԻնֆոՏուն
Комментариев нет:
Отправить комментарий