Հանդիպում Իջևանի
համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի հետ
Սեպտեմբերի 30-ին Մարդամեջ 2021 «Քանդակների
այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում Իջևանի համայնքապետի
ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի և Իջևան Ինֆոտան կամավորների և համայնքի
ակտիվ բնակիչների միջև։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել առաջիկայում նախատեսված
Իջևան խոշորացված համայնքի կառուցվածքը, հնարավորությունները և մարտահրավերները: Քննարկման
ողջ ընթացքում ներկաները ազատորեն հարցնում էին իրենց հուզող հարցերը առաջիկայում սպասվող
փոփոխությունների վերաբերյալ, իսկ պարոն Արթուր Ճաղարյանը անկեղծորեն պատասխանում էր
հուզող բոլոր հարցերին՝ փորձելով ներկայացնել իրավիճակը ամենատարբեր տեսանկյուններից:
Սույն քննարկումը հանդիսացավ Մարդամեջ
2021-ի շրջանակներում վերջին՝ ամփոփիչ միջոցառումը։ Այս անգամ ներկա էին Մարդամեջ
2021-ի նախաձեռնող ողջ թիմը: Միջացոռումը լուսաբանվեց Տավուշ հեռուստաընկերության կողմից:
Ծրագիրն իրականացվում է Մարդամեջ 2021 ծրագրի
կողմից ֆինանսավորվող՝ «Քանդակների այգու վերաիմաստավորում» համայնքային ծրագրի շրջանակներում։
Հանդիպման վերջում ամփոփեցինք «Մարդամեջ»
ծրագիրը, ներկայացնելով անցած ուղին, արդյունքները և քննարկեցինք հետագա և համատեղ
աշխատանքները։
Ծրագրի նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բաց դասերի, դասախոսությունների, tedtalk-երի ու հանրային քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման այլընտրանքային միջավայր։
Комментариев нет:
Отправить комментарий