«Լիտերատուսի արկածները»
Հոկտեմբերի 12-ին Իջևան Ինֆոտանը հյուրընկալվել
էին Իջևանի և հարակից համայնքերի 10 դպրոցների ուսուցիչներ։
Նպատակն էր փորձարկել մեձիանախաձեռնությունների կենտրոնի կողմից ստեղծված մեդիագրագիտության հմտությունների զարգացման «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը։ Այն նախատեսված է բարձր դասարանի աշակերտների համար։ Խաղն ունի 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարելուց մասնակիցները անցնում են մի շարք տեղեկատվական լաբիրինթների միջով։
Խաղն օգնում է զարգացնել մեդիագրագիտության հմտությունները՝
համադրելով դրանք իրական կյանքում հանդիպող հնարավոր խնդիրների հետ։ Վերջում ուսուցիչներին
բաժանվեց մեկական խաղ, որոնք նրանք կխաղան իրենց դպրոցներում։ Արդյունքում աշակերտների
կողմից կստեղծվեն կարճ տեսահոլովակներ, որոնցից լավագույնները կմասնակցեն ՀՀ այլ մարզերում
նմանատիպ վիդեոների համար նախաստեսված մրցույթին։ Լավագույն 3 տեղերը Նոյեմբեր ամսին
կստանան մրցանակներ։
Комментариев нет:
Отправить комментарий