четверг, 12 августа 2021 г.

Դասընթաց «Պետություն և իրավունք» թեմայով


Դասընթաց «Պետություն և իրավունք» թեմայով

Օգոստոսի 11-ին Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Պետություն և իրավունք» թեմայով դասընթաց, որի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել արդարադատության, պետության, իշխանությունների տարանջատման առանձնահատկությունները, ինչպես նաև զարգացնել ոլորտային հմտություններն ու կարողությունները՝ այդպիսով  նպաստելով մարզային քաղհասարակության և երիտասարդության ակտիվացմանը։

Հանդիպմանը մասնակցում էին ինչպես Իջևան ԻնֆոՏան կամավորներ, այնպես էլ գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավաբաններ:

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերում:









Комментариев нет:

Отправить комментарий