Զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ
Հուլիսի
28-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ դեռևս ամիսներ առաջ պլանավորված
Մարդամեջ 2021 ծրագրի հուլիս ամսվա 3-րդ միջոցառումը:
Այս անգամ մեր հյուրը Արթուր Մուսայելյանն էր, ով խոսեց իր աշխատանքային գործունեության և կյանքի հաջողություններից, ներկայացրեց հետաքրքիր պատմություններ և պատասխանեց ներկաների հարցերին:
Արթուրը
հաճույքով պատասխանում էր բոլորի հարցերին՝ փորձելով ներկայացնել երաժշտության և հումորի
ոլորտում իրեն հանդիպած դժվարությունները, ինչպես նաև փորձելով հնարավոր լուծումներ
առաջարկել այդ ճանապարհին սպասվելիք խոչընդոտները հաղթահարելու համար:
Հանկարծակի
սկսած անձրևի պատճառով հանդիպումը շարունակեցինք և ամփոփեցինք Իջևան ԻնֆոՏանը: Միջոցառումը
լուսաբանվում էր Տավուշ հեռուստաընկերության կողմից:
Ծրագրի
նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների՝
մասնավորապես ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բաց դասերի, դասախոսությունների,
tedtalk-երի ու հանրային քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման
այլընտրանքային միջավայր։ Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
միջոցով, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ Իջևան ԻնֆոՏան
հետ գործընկերությամբ և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий