Հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ
Թագավորության դեսպանի հետ
Հուլիսի
22-ին Իջևան ԻնֆոՏուն/ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղ էր այցելել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Պատրիկ Գալագերը։
Այցը ճանաչողական էր։ Մեր աշխատակիցները կամավորների հետ միասին դեսպանին ներկայացրեցին կազմակերպության կողմից տարբեր տարիներին կատարված աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև տեղեկացրին առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։
Այցի
ընթացքում դեսպանի հետ քննարկեցինք Միացյալ Թագավորության ուսումնական հաստատությունների
և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման հնարավոր տարբերակները, քանզի
մարզում այս թեմայով հետաքրքրությունը շատ մեծ է։ Կրթական հնարավորությունների ներկայացման
վերաբերյալ հույս հայտնեցինք, որ այդ միջոցառումները կարող են դառնալ պարբերական և
այդպիսով կփորձենք դեսպանատան հետ համագործակցությունը բերել դինամիկ զարգացման նոր
մակարդակի։
Комментариев нет:
Отправить комментарий