суббота, 17 июля 2021 г.

«Քանդակների Այգու Վերաիմաստավորում» Ծրագրի Շրջանակներում Միջոցառում Համայնքների Խոշորացման Վերաբերյալ

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում միջոցառում համայնքների խոշորացման վերաբերյալ

Հուլիսի 16-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ Մարդամեջ 2021 ծրագրի հերթական միջոցառումը՝ այս անգամ համայնքների խոշորացման վերաբերյալ: Մարդամեջ 2021-ն իրականացվում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագրի շրջանակներում։


Օրվա քննարկումը նպատակ ուներ բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը համայնքների խոշորացման վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց համայնքների խոշորացման հնարավորությունները, առավելությունները և հնարավոր ռիսկերը։

Ներկաները նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ՏԻՄ ներկայացուցչին և համընդհանուր քննարկան միջոցով ստանալ հուզող հարցերի պատասխանները։

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բաց դասերի, դասախոսությունների, tedtalk-երի ու հանրային քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման այլընտրանքային միջավայր։

Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի, Իջևանի ԻնֆոՏան հետ գործընկերությամբ և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий