Մեդիագրագիտության գնահատում 1
Այս մեդիագրագիտության մակարդակի գնահատումն իրականացրել է Իջևան Ինֆոտունը հարցաշարի հարցերը վերցված են media.am կայքի ցանցառ խաղից:
Գնահատման մասնակիցների թիվը՝ 46, գնահատումն իրականացվել է առցանց տարբերակով, օգատգործել ենք գուգլ գնահատման ֆորման։
Հարցման մասնակիցների սեռատարիքային պատկերը կարող եք տեսնել ներքևում 1-ին և 2-րդ աղուսյակներում:
Երբ է հանրային Wi-Fi ցանցն անվտանգ հարցին գնահատվողներից ճիշտ է պատասխանել 57,8 %-:
Ի՞նչ կանեք, եթե ստիպված լինեք օգտվել հանրային Wi-Fi ցանցից հարցին ճիշտ են պատասխանել գնահատվողների 60%-ը:
Incognito ռեժիմով ինտերնետում գործողություններ կատարելու հարցին ճիշտ են պատասխանել 71.1%-ը:
Բանկային տվյալների ներմուծումը կայք, որը չունի https:// ինչ կկարողանան անել հաքերները հարցին ճիշտ են պատասխանել հարցվողների 53.3%-ը:
Ի՞նչ չեն կարող անել ինտերնետային բլիթները (cookies) հարցին ճիշտ են պատասխանել 51.1%-ը:
Հարցին, որ էլ. փոստով նամակ եք ստացել այն մասին, որ վիճակախաղով մեծ գումար եք շահել: Նամակում խնդրում են տրամադրել Ձեր անձնական տվյալները` գումարը փոխանցելու համար: Ի՞նչ կանեք: Ճիշտ են պատասխանել գրեթե բոլորը 97.8%-ը:
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Ձեր հաշիվները չկարողանան կոտրել: Հարցին ճիշտ են պատասխանել 31.1%-ը:
Ձեր ընկերները Ձեր էլ. փոստի հասցեից ստացել են նամակ, որը Դուք չեք ուղարկել: Ի՞նչ կանեք: Հարցին ճիշտ են պատասխանել 84.4%-ը:
Նամակ եք ստացել կայքերից մեկի (Գուգլ, Ֆեյսբուք և այլն) տեխնիկական սպասարկման թիմից, որով Ձեզանից խնդրում են տրամադրել Ձեր մուտքագրման տվյալները` մուտքանունն ու գաղտնաբառը` Ձեր հաշվի տեխնիկական խոտանները վերացնելու համար: Ի՞նչ կանեք: Այս հարցին ճիշտ են պատասխանել գնահատողների 42.2%-ը:
Ձեր հաշվի անվտանգության բաժնում առաջարկվում է օգտվել երկաստիճան պաշտպանությունից՝ բջջային հեռախոսի միջոցով։ Որո՞նք կլինեն Ձեր գործողությունները: Այս հարցին ճիշտ են պատասխանել 80%-ը, ինչը բավականին լավ ցուցանիշ է:
Վնասակար գաղտնաբառերի անվտանգության հարցին ճիշտ են պատասխանել 24.4%-ը:
Եթե լուր կարդաք այն մասին, որ որևէ խոշոր ընկերության օգտատերերի տվյալների բազան կոտրվել է կամ արտահոսք է եղել, ի՞նչ կանեք` համոզվելու համար, որ Ձեր հաշիվներին վտանգ չի սպառնում։ Այս հարցին ճիշտ է պատասխանել 53.3%-ը:
Գրեթե բոլոր գնահատվողները ճիշտ են տարբերել թե ո՞րն է անվտանգ գաղտանաբառ:
Комментариев нет:
Отправить комментарий