Մի կամավորի պատմություն
2013թ. էր…
Ընկերոջս կողմից երկար համոզման աշխատանքներ ինձ հետ տանելուց հետո, որոշեցի
մասնակցել Ինֆոտանը տեղի ունեցող անգլերենի ակումբին…և ամեն ինչ սկսվեց հենց այն
պահից, որ ես առաջին անգամ նստեցի ակումբի համար նախատեսված կլորավուն դասավորված
աթոռին: Ամեն օր մտածում էի, թե երբ կկարողանամ նորից գնալ Ինֆոտուն, հանդիպել
նույն կենսախինդ մարդկանց, լսել հետաքրքիր զրույցներ։
Բայց ժամանակը սպասեցնել չէր տալիս, միշտ լինում էր մի պատրվակ, մի միտք, որ
հնարավոր էր դարձնում այնտեղ գնալը: Այդպիսին էր իմ առաջին դրամաշնորհը, առաջին
ծրագիրը, առաջին, առաջին, առաջին… Ասում են առաջինը երբեք չի մոռացվում և իրոք,
անհնար է մոռանալ այդ ամենը, այդ քայլերը, մարդկանց/ովքեր մինչ օրս ինձ հետ են/: