четверг, 1 августа 2019 г.

Մի փոքր ավելին «Մաքուր անկյուններ» ծրագրի մասին


Մի փոքր ավելին «Մաքուր անկյուններ» ծրագրի մասին


Նկատե՞լ եք Իջևան Ինֆոտան facebook-յան էջում նախկինում տեղադրված գրառումները Իջևանի արդեն մաքուր անկյունների նկարներով: 
Եկեք ավելի մանրամասն պատմեմ ծրագրի մասին:

«Մաքուր անկյուններ» ծրագիրը Իջևանի համայնքապետարանի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի արդյունքում ֆինանսավորված 2 ծրագրերից մեկն է: Ծրագրի գլխավոր նպատակն է հեռացնել  Իջևան համայնքի Անկախության փողոցի շենքերի՝ Տավուշի մարզպետարանից (ներառյալ Թատերական փողոցը) մինչև Վասիլյան փողոցի սկզբանամաս՝ փողոցի կողմից տեսանելի հատվածներին և գունաերաժշտական շատրվանների  հրապարակի հարակից պատերին տարբեր ընտրություններից հետո երկար ժամանակ մնացած քարոզչական պաստառները: Գաղափարի հեղինակը Իջևան Ինֆոտան կամավոր՝ Կոյուն Փարսադանյանն է:

Եկեք մի փոքրիկ հարցազրույց վերցնենք նրանից.

-Բարև ձեզ: Ես Ադամյան Մարիամն եմ:  Զբաղվում եմ լրագրությամբ և այսօր ձեզնից հարցազրույց եմ վերցնելու: Կխնդրեմ, որ դուք նույնպես ներկայանաք:

- Բարև ձեզ: Ես Կորյուն Փարսադանյանն եմ: Ապրում եմ Իջևանում: Սովորել եմ ԵՊՀ Իմ- ում՝ կիրառական արվեստ, սակայն հաճախ մասնակցում և իրականացնում եմ նմանատիպ ծրագրեր, ինչպիսինն է «Մաքուր անկյուններ» ծրագիրը:

-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

-Իրականում պատահաբար տեղեկացա, որ Իջևանի համայնքապետարանը դրամաշնորհ է հայտարարել (2 գաղափար 100 000 դրամ ֆինանսավորում կարող էր ստանալ) և իմ անցյալ տարիների փորձը ինձ հուշեց, որ կարելի է նոր ծրագիր իրականացնել:

-Կպատմե՞ք  այդ փորձի մասին:

Ջինիշյան հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացրեցի նմանատիպ ծրագիր, որպեսզի պատերից հեռացվեն նախընտրական պաստառները: Իմ մտքով հղացավ նույն գաղափարը և ինքս իմ մեջ ասացի, որ այս նույն ծրագիրը պետք է ոտքի կանգնեցնել:                                 Նաև նշեմ, որ ծրագիրը որոշեցի անվանակոչել «Մաքուր անկյուն», որովհետև մեզնից յուրաքանչյուրը իր մեջ ունի մի անկյուն, որը պետք է միշտ մաքուր լինի, և ինչու ոչ մեր այս փոքրիկ քաղաքի անկյուններն էլ մաքուր լինեն, և այս անգամ աշխատանքը ավելի մեծ մասշտաբով է կատարվելու:

-Իսկ ավելի մանրամասն կպատմե՞ք, թե ինչպես կարողացաք իրականացնել ծրագիրը:

-Դրամաշնորհային ծրագրի մասին Իջևանի համայնքապետարանի կայքում հայտարարության տեղադումից մոտ մեկ շաբաթ անց ես ներկայացրեցի իմ գաղափարը: Այնուհետև որոշ ժամանակ անց ես զանգ ստացա, և ինձ տեղեկացրին, որ ես հաղթել եմ: Մի շարք պայմանագրերի ստորագրումից  հետո ես սկսեցի աշխատանքը, որի մեծ մասը արդեն իրականացվել է (նյութի հրապարակման պահին):


- Իսկ կցանկանայի՞ք ծրագիրը նաև այլ  թաղամասերում իրականացնել: Քանի որ այլ թաղամասերում նույնպես պաստառներ կան:

-Ցանկալի է:

-Բացի պաստառները հեռացնելուց, դուք նաև լուսանկարներ եք անում պատերը մաքրելուց  «առաջ» և «հետո»: Արդյոք դուք այս աշխատանքը մենակ եք իրականացնում, թե նաև կան կամավորներր, ովքեր ձեզ օգնում են աշխատանքի ընթացքում:

- Ես մենակ չեմ աշխատում: Կան կամավորներ, ովքեր ինձ օգնում են աշխատանքի ընթացքում:                                                                                                                                                   
Նաև ցանկանում եմ նշել, որ ես աշխատում եմ էլեկտրական գործիքով (որպեսզի պատերի վրա հետքեր չմնան) և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  այն մարդկանց, ովքեր իրենց բնակարանններից հոսանք են տրամադրում, քանի որ սարքավորումը հոսանքատար է:
Ուղղակի շնորհակալություն եմ հայտնում և ցանկանում եմ, որ  նման ծրագրերը շատ լինեն, որպեսզի կարողանանք ապահովել մեր քաղաքի (չնայած տեղացի չեմ, սակայն այն նաև իմն եմ համարում, քանի որ Տավուշից եմ) մաքուր տեսքը...

Մարիամ Ադամյան
Իջևան Ինֆոտուն





Комментариев нет:

Отправить комментарий