ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Ինչպե՞ս լուսաբանել համայնքի խնդիրներն ու զարգացման հնարավորությունները
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ),
Ուրբանիստայի հետ միասին կազմակերպում է երկօրյա դասընթաց՝ օգոստոսի 7,8-ին,
Իջևան Ինֆոտանը:

Մասնավորպես կուսումնասիրենք.
- ինչպես համացանցում նախնական ուսումնասիրություն անել
- փաստերի ստուգման մեթոդներն ու գործիքները
- պետական մարմիններից և այլ կազմակերպություններից տեղեկություններ ստանալու
կարգերը
- ինչպես օգտվել տվյալների տարբեր շտեմարաններից։
- ինչպես պատմել համայնքի խնդիրների մասին պատկերների միջոցով
- ինչպես կառուցել մուլտիմեդիա պատմություն։
Դասընթացը կվարեն Ուրբանիստա կայքի գլխավոր խմբագիր Գայանե Միրզոյանը և
մուլտիմեդիա
նախագծերի ղեկավար Անահիտ Մինասյանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենան քննարկումներ, Ուրբանիստա կայքի լրագրողների մասնակցությամբ։
Իսկ որտե՞ղ եք կիրառելու ստացված գիտելիքները: Այս մասին մենք նույնպես հոգացել ենք:
Դասընթացիցանմիջապես հետո լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու
Իջևան Ինֆոտան կողմից կազմակերպվող մեդիա տուրին: Մեդիա տուրի ժամանակ մասնակիցները
հնարավորություն կունենան այցելել նախապես ընտրված որևէ համայնք, տեղում ծանոթանալ
տվյալ համայնքի խնդիրներին և հնարավորություններին, և ստեղծել մեդիա նյութ՝ նախընտրելի է տեքստ,
սեփական բացահայատումների հիման վրա:
Դասընթացին կարող է մասնակցել 15 տարին լրացած ցանկացած քաղաքացի:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ օգոստոսի 4-ը. ներառյալ: Ժամկետից ուշ ուղարկված հայտերը կարող է չդիտարկվեն:Դասընթացին կարող է մասնակցել 15 տարին լրացած ցանկացած քաղաքացի:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Комментариев нет:
Отправить комментарий