Աղստևը Իջևանի բնության հուշարձան կամ աղբավայր
![]() |
22.07.2019 |
Այն Հայաստանի ամենամեծ գետերից
է և Իջևանի բնության հուշարձանն է, սակայն ծառայում է որպես աղբաման, որի մեջ են թափվում
կենցաղային, շինարարական և այլ տիպի թափոններ:
Անցյալում գետը շրջապատված
էր գեղեցիկ ուռենիներով, սակայն ներկայումս
դրա փոխարեն գետի շրջակայքում կառուցված
են շենքեր, խանութներ, սրճարաններ: Հարակից շենքերի բնակիչները, ինչպես նաև խանութների
աշխատողները հենց պատուհաններից սննդի մնացորդները, աղբը լցնում
են գետը կարծելով, որ ինքն իրեն կմաքրվի:
Գետի աղտոտվածությունը մեծ
վնաս է հասցնում գետի ձկնատեսակներին, ինչպես նաև գետի ջրերով ոռոգվող հողամասերին:

Ինձ թվում է նման մարդկանց
սաստելու միակ միջոցը տուգանքն է:
Իջևանի համայնքապետարանը նախկինում մի քանի անգամ իրականացնում է գետի մաքրման աշխատանքներ՝ ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական:
Սակայն ցավոք պետք է փաստենք, որ Աղստևը շարունակում է աղտոտվել, թե՛ քաղաքացիների կողմից, թե՛ առանց խոչընդոտ գետը լցվող կոյուղաջրերով: Այն մարդիկ ովքեր շարունակում են աղտոտել գետը իրենց սխալ պահվածքը փորձում են արդարացնել, որ իբր թե գետը վարարելով ինքնամաքրվում է: Մինչդեռ այդ հարցը մի շարք ատյաններում
բազմաթիվ անգամներ շահարկումների առիթ է դարձել և ադրբեջանցիները հարմար առիթը բաց
չեն թողնում ու Հայաստանին մեղադրում են գետն աղտոտելու մեջ:
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий