среда, 10 июля 2019 г.

Կյանքեր հարցականի տակ


                               Կյանքեր հարցականի տակ

   
ՀՀ Տավուշի մարզի սահմանին է գտնվում փոքրիկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը։ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ծագումը սկսվում է 16-րդ դարից։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հայակական լեռնաշխարհը կռվախնձոր էր դարձել  Պարսկաստանի, Թուրքիայի, լեզգիների միջև և հայ ժողովուրդը ստիպված էր հարկադրական արտագաղթի դիմելու։ Գյուղի բնակիչները, ովքեր իրենց բարբառով ներքին կարմրըխպրեցի են կոչում, ապրում են սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։ 
    
   Գյուղի առանձնատների մեծ մասը ավերվել էր հրետակոծություններից և գյուղի բնակչությունը սկսել է արատագաղթել, սակայն շատերը որոշել են մնալ իրենց հայրենի գյուղում և զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1965 թվականին սկսել է գործել միջնակարգ դպրոցը։ Գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք գտնվում են Շենատեղեր գյուղատեղին և 10-15 դդ. խաչքարերով գերեզմանոցը (ինֆորմացիոն աղբյուր «Վիքիպեդիա ազատ հանրգիտարան»)։

    Գյուղացիները նշում են, որ 10 տարի առաջ  ստիպված են եղել ապրել առանց կենցաղային տարրական պայմանների (գազ, ջուր, լույս և այն)։ Ներկայումս գյուղացիների կենցաղային հոգսերը բավականին թեթևացել են, սակայն նշում են, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը դեռևս ունի մի շարք մեծ խնդիրներ, որոնցից առաջնային 3-ն են

·         մշակութային կյանքի և երիտասարդների ժամանցային վայրերի բացակայություն, այս պատճառով գյուղացիների կյանքը անհետաքրքիր է և միապաղաղ,
·         աշխատատեղերի բացակայություն,
·         գյուղի եկեղեցին վերակառուցման կարիք ունի և այն ներկայումս անմխիթար վիճակում է։
  
Գյուղում ապրող յուրաքանչյուր գյուղացի առաջին հերթին խաղաղություն է ուզում, քանի որ ներքին կարմիրաղբյուրցիների խոսքերով նրանք լավ են զգացել պատերազմի դառը համը։ Ներքին կարմիրաղբյուրցիներից մեկը մի ժամանակ ասել է «Ամեն առավոտ աշխատանքի գնալիս մեր վրա հարցականի նշան է դրված, կա՛մ կվերադառնանք, կա՛մ ոչ»։ Այստեղ բոլորն էլ հանգիստ աշխատելու համար խաղաղության կարիք ունեն։ Խաղաղության մասին խոսելիս գյուղացիներից մեկն ասում է «Մենք ադրբեջանցիների հետ հողի հարևաններ ենք և չենք կրող մեր վիճակը փոխել, միակ ելքը խաղաղություն պահպանելն է, սակայն կան մարդիկ, ովքեր ունեցել են արյան կորուստ (հարազատի կամ բարեկամի) և նրանց համար շատ բարդ կամ նույնիսկ անհնար կլինի ամենը ներել, և միգուցե մեզնից հետո եկող սերունդը, եթե չտեսնի Քառօրյա կամ Եղեռն կկարողանա կատարյալ խաղաղույուն հաստատել սահմանից այն կողմ գտնվող երկրի հետ» և այնուհետև ավելացնում է «Հասարակ ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզի»։

  Այն հարցին, թե դուք ինչու մյուսների նման չլքեցիք գյուղը գյուղացիները պատասխանում են «Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա»։


Ադամյան Մարիամ

Իջևան Ինֆոտուն 



Комментариев нет:

Отправить комментарий