Եթե ինչ որ առիթով գտնվում եք Տավուշում կամ առաջիկայում պլանավորում եք այցելել կամ փնտրում եք Տավուշում արտադրված որևէ արտադրանք, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է:
Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակներում Իջևանում կազմակերպվել էր «Տավշո կոլորիտ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված էին Տավուշում արտադրվող սննդամթերք, տեսքտիլ, հուշանվերներ, խմիչքներ և ձեռագործ աշխատանքներ: Ձեզ ենք ներկայացնում ցուցահանդեսի մասնակիցներին։
«Էկո Տավուշ» ՍՊԸ-ն ստեղծվել է
2014 թվականին։ Արտադրում են մոտ
10-11 տեսակի պանիր: Արտադրամասը գտնվում է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և վաճառվում Երևանի սուպերմարկետներում։ Իջևանում և Երևանում ունեն ֆիրմային խանութներ։ Պանիրները պատրաստվում են ֆրանսիական տեխնոլոգիաներով։ Տարին մի քանի անգամ ֆրանսիացի պանրագործներ են գալիս և իրենց գիտելիքներով կիսվում են արտադրամասի պանրագործների հետ։
«Ռուկ ար» գրուպը ստեղծվել է
2010 թվականին։ Կատարում են մթերումներ ՀՀ գյուղացիներից ու ֆերմերներից։ Այդ թվում նաև Տավուշի մարզից մթերում են հատապտուղներ և մրգեր։ Ներկայացնում են բնական հումքից պատրաստված մրգoղիներ և 3 տարվա հնեցմամբ բրենդիներ (կոնյակներ)։ Արտադրանքն արտահանվում է եվրոպական շուկա և մթերվում տեղում։
«Տավուշ
տեքստիլ» արտադրամասը հիմնադրվել է
2016 թվականին։ Արտադրում են բանվորական ձեռնոցներ։ Գործունեություն են ծավալում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։
«Բերդավանի գինու գործարան»-ը հիմնադրվել է
1940-ականներին։ Սկսվել է շահագործվել
1945-ին։ Ներկայցնում են մրգերից ու հատապտուղներից պատրաստված գինիներ և մրգերի ու բանջարեղենների պահածոներ։
«Կողբի գեղարվեստի դպրոց»-ը ներկայացնում էր ձեռագործ դրամապանակներ, զարդեր, նկարազարդված ծաղկամաններ և սպասք։
«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը ներկայացնում էր կենտրոնի սաների կողմից պատրաստված կավե սպասք, մետաքսանկարչական և նկարչական աշխատանքներ։
Ներկայացված էին նաև Տավուշին հատուկ հատապտուղներից պատրաստված մուրաբաներ, տնական մեթոդով բուսական թուրմեր:
«Դովեղի» գարեջրի գործարանը ներկայացնում էր մաքուր գարուց պատրաստված գարեջուր առանց կոնսերվանտների։
Հովհաննես Շարամբերյանի անվան Դիլիջանի գեղարվեստի դպրոցը ներկայացրել էր իր սաների աշխատանքները և կազմակերպել էր մետաքսանկարչության և փորագրության վարպետաց դասեր։
«Դիլիջան» Գարեջուրը առաջարկում էր լցնովի և շշալցված գարեջրի իր լայն տեականին ինչպես նաև, ծխեցված և աղի ձկնատեսակներ։
«Մարանի» սուպերմարկետը ներկայացնում էր գունավոր հնդկաձավարով, արևածաղկով, եգիպտացորենով պատրաստված իտալական ու ֆրանսիական բագետներ։
«VITRUM»-ը ներկայացնում էր Բերդում պատրաստվող կտորե դրամապանակներ և ապակուց պատրաստված կրծքանշաններ:
«Նռենի» կարի կենտրոնը ներկայացնում էր Տավուշի մարզին բնորոշ մրգերով ու հատապտուղներով նախշազարդված կտորեղեն։
«Նատուրալ Կոթի Պրոդուկտ»-ը ներկայացնում էր սահմանամերձ Կոթիում արտադրվող մսի պահածոները։
«Կոթի Պրոդուկտը» ներկայացնում էր իր պանիրների տեսականին։
«Սլովակիա» ՍՊԸ-ն ներկայացնում էր սլովենական տեխնոլոգիաներով արտադրված կաթնամթերք։
Դիլիջանյան «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները «Հաղարծնի գաթայի» հետ ներկայացնում էին իրենց յուրօրինակ տեսականու մի մասը: Ներկայացված էր սնկով հարիսա, խոզի մսով չիլի, տարբեր հատապտուղներով լցոնված գաթաներ, և խոտաբույսերից պատրաստված թեյ։ Կային նաև փռում խորոված սխտոր և կիտրոն, որոնք դարձել են ռեստորանների այցեքարտերից մեկը:
Ռեստորանները շուտով կգործեն նաև Երևանում։
«Արմաթ» Ինժիներական լաբարատորիաները ներկայացնում էին Տավուշի մարզի խմբակների սաների եռաչափ տպիչով
(3D) և շաղափային հաստոցով
(CNC)
պատրաստած աշխատանքները որոնցից մեկը ի դեպ հաղթել էր համապետական մրցույթում։
ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները ներկայացրել էին իրենց աշխատանքները, ԵՊՀ ԻՄ դասախոսների գրած մասնագիտական գրքեր ինչպես նաև «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուների պարբերականի համարներ։
Դիլիջանյան «BOJO»-ն ներկայացրել էր բնական և կիսաթանկարժեք քարերից պատրաստված կախազարդեր, հուշանվերներ և այլն։
Դե ինչ, եթե այս ցանկում գտար քեզ հետաքրքրող որևէ բան, ուրեմն արի Տավուշ:
էրիկ Սուքիասյան
Իջևան Ինֆոտուն
էրիկ Սուքիասյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий