среда, 8 мая 2019 г.

Առևտրականների հնարավոր վերադարձը կամ Իջևանի գյուղատնտեսական շուկան

Առևտրականների հնարավոր վերադարձը կամ Իջևանի գյուղատնտեսական շուկան


Ինչպես հայտնում է Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջը՝ Իջևան համայնքի տարածքում բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով, Երիտասարդական փողոցի 61 հասցեում գտնվող / նախկին мт – ի/ տարածքը հատկացվում է բացօթյա առևտրի կազմակերպման համար:
Սկսվել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքները:

Այս  տեղեկատվությունը ուսումնասիրելու  համար Իջևան Ինֆոտան մեդիագրագիտության դասընթացի մասնակիցներից կազմված խմբով ս/թ մայիսի 7-ին այցելեցինք նշված հասցեում գտնվող «նոր շուկան»: Մենք տեղում ծանոթացանք առկա պայմաններին, կատարված և կատարվելիք աշխատանքներին։

Այցի նպատակներից մեկն էլ այն էր, որ ցանկանում էինք  հասկանալ թե, ի՞նչ ռիսկեր կան, որ  առևտրով զբաղվողները որոշ ժամանակ անց չեն վերադառնա և կրկին չեն սկսի բացօթյա առևտրով զբաղվել քաղաքի տարբեր հատվածներում:


Զրուցելով այդ տարածք տեղափոխված վաճառքով զբաղվողների հետ հասկացանք, որ նրանց խոստացել են կարճ ժամանակահատվածում ապահովել բոլոր պայմաններով, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ խոստումներից ոչ մեկը վաճառքով զբաղվողների պնդմամբ չի իրականացվել։ Եվ այդ պատճառով առևտրականների մեծ մասը հրաժարվել է այդտեղ առևտուր իրականացնել: Որպես տվյալ տարածքի թերություններ նշում էին.
  • աղբամանների բացակայությունը,
  • պահեստի բացակայությունը,
  • ճանապարհի և տվյալ հատվածի անմխիթար վիճակը, որի պատճառով  հաճախորդները հրաժարվում են այդտեղից առևտուր իրականացնել: Մասնավորապես նրանք պնդում են, որ գետնին խճաքար է լցված, որոնց վրա քայլելը մեղմ ասած հնարավոր չէ, հատկապես կին գնորդների համար:
  • քաղաքացիների անիրազեկվածությունը՝ շուկայի տեղափոխման վերաբերյալ,
  • սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունը,
  • համայնքապետարանը «նոր շուկայի»  հիմնանորոգման կոնկրետ  ժամկետ չի հայտնել,
  • առևտրականները դիմել են համայնքապետարանին, բայց ստացել են «Տվյալ պահին բյուջե չկա» պատասխանը:

Մենք սկսեցինք հարցուփորձ անել փողոցում անցնող-գնացողներին՝ հասկանալու համար թե գիտեն արդյո՞ք քաղաքացիները թե որտեղ է Իջևանի գյուղատնտեսական նոր շուկան: Հարցվածներից  միայն 33,3%-ը դրական պատասխանեց:


Բացի Երտասարդական փողոցի 61 հասցեում շուկայից, առևտրականների մեծ մասը տեղափոխվել են նաև շուկայի հետևի  հատված:
Մեդիագրագիտության դասընթացի մասնակիցների խումբն այնտեղ ևս այցելեց և զրուցեց առևտրականների հետ
Առևտրակակնները նշեցինոր այդտեղի պայմանները ավելի լավն են.
·         առկա է ծածկ,
·         ունեն պահեստ
·         մոտ են միջհամայնքային տրանսպորտների կանգառին,
·         հաճախորդներին այդ վայրը ծանոթ է,
·         և այլն։

Սակայն նրանք նշեցին, որ իրենք նույնպես առնչվում են մի շարք խնդիրների հետ:


Ակնհայտ է, որ հարցը մասնակի է լուծված՝ մարդիկ չունեն համապատասխան պայմաններ, մյուս կողմից էլ քաղաքացիները չգիտեն նոր շուկայի մասին և շարունակում են գնում կատարել առավել հասանելի վայրերից:
Իսկ առևտրականների վերադարձի դեպքում, մարդիկ կրկին կսկսեն բողոքել կուտակումներից, քաղաքի տեսքից, աղմուկից, երեկոյան ժամերին էլ քաղաքի սանիտարական վիճակից:
Սանտարական վիճակի մասին խոսելու ժամանակ հիշենք, որ բացօթյա առևտրով զբաղվողները մեղադրվում էին նաև Աղստև գետի աղտոտման մեջ՝ հատկապես կեսօրից հետո նրանք իրենց արկղերը, չվաճառված ու փչացած ապրանքները նետում էին գետի մեջ:


Մարիամ Ադամյան
Էրիկ Սուքիասյան

Իջևան Ինֆոտուն


Комментариев нет:

Отправить комментарий