Ինչո՞ւ պետք է հաշվառվել որպես հաշմանդամություն
ունեցող անձ
ունեցող անձ
Շատ հաճախ
կարելի է լսել որ, մարդիկ հաշմանդամության կարգ ստանում են միայն նրա համար, որպեսզի
պետությունից ստանան ֆինանասկան աջակցություն:
Շատերը նաև վկայում են այն մասին, որ դեպքեր են լինում,երբ մարդիկ փորձում են
այսպես ասած «թղթերը դասավորել» կամ «թղթերը սարքել», որպեսզի կարողանան թոշակ ստանալ:
Այստեղ ինքնին ակնհայտ են բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերն ու անարդարությունները այն անձանց
նկատմամբ, ովքեր իսկապես ունեն հաշմանդամություն և իրավունք օգտվելու իրենց հասանելիք
ծրագրերից: Շատ դեպքերում նույնիսկ որոշ ծնողներ
խուսափում են իրենց երեխաներին տանել համապատասխան փորձաքննության, քանի որ 1) չեն ուզում
քաշքշուկի մեջ հայտնվել 2) համարում են, որ իրենք կարող են հոգալ երեխայի կարիքները և չեն ուզում, որ երեխան
ստանա համապատասխան կարգ: Վերջիններս հաշվի չեն առնում, երեխայի ապագայի հետ կապված հետագա դժվարություններն
ու համապատսախան ծրագրերից երեխայի օգտվելուց զրկվելը՝ համապատասխան կարգ չունենալու
պատճառով: Հաշմանդամություն ունեցող անձն ունի մի շարք իրավունքներ, կարելի է ասել
արտոնություններ կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Այդ իսկ պատճառով,
պետք է տեղյակ լինել սեփական իրավունքներից, հասնել դրանց իրացմանը և պետք չէ խուսափել,
որպես հաշմանդամություն ունեցող անձ հաշվառնելուց, եթե դրա կարիքն իսկապես կա:
Եվ այսպես մենք փորձել ենք մի
քանի օրեսդրական մեջբերումներ կատարելու միջոցով, ինչպես նաև համապատասխան հղումներ
անելով մի փոքր հեշտացնել Ձեր գործը և Ձեր իրավունքներն առավել մոտեցնել Ձեզ: Ինչպես նաև Ձեզ ենք ներկայցնում մի քանի վիճակագրական
տվյալներ:
2018 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված
է 188,051 հաշմանդամություն ունեցող անձ, որից 106,701 անձ /56,7%/ աշխատանքային տարիքի
են (ըստ հաշմանդամություն ունեցող
անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիր կետ 21-ի): 2018 թվականի
հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա
ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն
ունեցող անձ, որից 48-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում:
Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող
անձ(ըստ կետ 22-ի): Մեջբերում ՀՀ օրենքից ՀՀ-ում
հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին.
Հաշմանդամություն ունեցող անձը, ով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների
հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Որպես հաշմանդամություն
ունեցող անձ կարելի է հաշվառվել բժշկասոցիալական փորձաքննություն անցնելուց հետո: Մեջբերում
ՀՀ օրենքից ՀՀ-ում հաշմանդամների
սոցիալական պաշտպանության մասին:
Բժշկասոցիալական փորձաքննություն՝ հիվանդության, խեղման կամ վնասվածքի
հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով պայմանավորված՝ կենսագործունեության
սահմանափակումների գնհատման հիման վրա հաշմանդամության սահմանումը, ինչպես նաև հաշմանդամի
վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումը: Բժշկասոցիալական փորձաքննության
իրականացմանը կարելի է ծանոթանալ ՀՀ-ում հաշմանդամների
սոցալական պաշտպանության մասին օրենքի հոդված 6-ում:
Ի՞նչ իրավունքներ
ունեն հաշմանդամություն ունեցող անձինք:
Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքները հստակ սահմանված են ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության ՀՀ օրենքում (օրենքը ուժի մեջ
է 01.08.1993թ և ներկայումս գոծում է) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում (օրենքը ընդունվել
է 30.03.2007 թ., իսկ ՀՀ այն վավերացրել է 22.10.2010 թ. և այն ներկայումս գործում է):
Մարիամ Ադամյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий