Համայնքապետարանների պաշտոնական կայքերի բովանդակային մշտադիտարկման արդյունքների ներկայացում
Իջևան Ինֆոտան կողմից շուրջ մեկ տարի է իրականացվում է Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Դիլիջան, Խաշթառակ, Կողբ համայնքների պաշտոնական կայքերի մշտադիտարկում։
Մարտի 13-ին Իջևան Ինֆոտանը
ներկայացվեց համայնքային կայքերի մշտադիտարկման ընթացքում արձանագրած արդյունքները և խնդիրները:
Միջոցառմանը ներկա էին կայքերի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ԵՊՀ ԻՄ-ում ստեղծված համայնքային ակտիվ խմբի անդամներ:
Միջոցառմանը ներկա էին կայքերի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ԵՊՀ ԻՄ-ում ստեղծված համայնքային ակտիվ խմբի անդամներ:
Եվ այսպես
սկսենք արդյունքներից.
2018 թվականի
հունիս, 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հաջողվել է էականորեն
բարելավել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) համայնքային
կայքերի շագագործման արդյունավետությունը (և՛ քանկական, և՛ որակական առումներով):
Համայնքային պաշտոնական կայքերի բովանդակության ուսումնասիրման (մշտադիտարկման) ժամանակ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի մասնագետների
կողմից կիրառվել է «Վեբ բովանդակության վերլուծություն» (Web Content Analysis) մեթոդը:
Տվյալ մեթոդը ենթադրում է փորձագետների կողմից առցանց եղանակով կայքերի
բովանդակության ուսումնասիրումը՝ նրանցում համապատասխան քանակական և որակական բնութագրերի
առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար: Դիտարկվել և գնահատվել են ՀԿՏՀ
հիման վրա գործող պաշտոնական կայքերի հետևյալ բաղադրիչները. (Աղբյուրը՝ Համայնք-ՀաՄաՏեղ թերթ,
Նոյեմբեր, թիվ 11)
Բաղադրիչի անվանումը
|
Գնահատում
(բալային համակարգ) |
1. Նորություններ
|
1-10
|
2. Հայտարարություններ
|
1-5
|
3. Զարգացման ծրագրեր
|
1-5
|
4. Ավագանու նիստեր
|
1-20
|
5. Համայնքի ղեկավարի որոշումներ
|
1-10
|
6. Խորհրդակցություններ
|
1-5
|
7. Ընդունելություններ
|
1-5
|
8. Մտիցներ
|
1-20
|
9. Ելիցներ
|
1-20
|
10. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
|
1-20
|
11. Տեղեկանքի տրամադրում
|
1-10
|
12. Բյուջե – Մուտքերի պլան
13. Բյուջե – Ծախսերի պլան
14. Բյուջե – Մուտքերի կատարողական
15. Բյուջե – Ծախսերի կատարողական
|
1-20
|
16. Համայնաքյին գույքի կառավարում
|
1-20
|
17. Թույլտվությունների տրամադրում
|
1-20
|
Տավուշի մարզի դիտարկված կայքերի համար ունենք հետևյալ
պատկերը.
Համայնք
|
Կայք
|
Միավոր
(2018 հունիս) |
Միավոր
(2018 սեպտեմբեր) |
ԱՃ
(2018 սեպտեմբեր՝ 2018 հունիսի նկատմամբ) |
1.
Դիլիջան
|
156
|
156
|
0
|
|
2.
Բերդ
|
140
|
143
|
3
|
|
3.
Այրում
|
120
|
141
|
21
|
|
4.
Կողբ
|
123
|
139
|
16
|
|
5. Նոյեմբերյան
|
130
|
138
|
8
|
|
6.
Իջևան
|
62
|
115
|
53
|
Ընդգծենք, որ
այս մեկ տարվա ընթացքում կայքերն էականորեն բարելավվել և թարմացվել են:
Այդուհանդերձ
մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ ընդհանուր խնդիրները.
- Գրեթե բոլոր համայնքային կայքերում բացակայում են համայնքի մասին ընդհանուր տեղեկատվությունը:
- Ավագանու նիստից առաջ ավագանու նիստի մասին հիմնականում չի հայտարարվում:*
- Չկան ավագանու անդամների նկարները, ինչպես նաև բացակայում են մեծ մասի կոնտակտային և կենսագրական տվյալները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ավագանու անդամների բաժիններում դիագրամի կիրառումը և քվեարկության արդյունքների ֆիլտրի գործածումը շատ օգտակար գործիքներ են:
- Հիմնականում բոլորի մոտ թերի են լրացված աշխատակազմի վերաբերյալ բաժինը, շատ դեպքերում կցված չեն պաշտոնի անձնագրերը, նշված չեն հեռախոսահամարները և չկան նկարները:
- Գրեթե բոլոր համայնքներում թերի են լրացված կազմակերպությունների կոնտակներ բաժինը:
Իսկ հիմա յուրաքանչյուր համայնքին անդրադառնանք առանձին.
Իջևանի համայնքային կայքում հայտարարություններ բաժինը հիմնականում չի օգտագործվում:**
Հայտարարությունները դրվում են նորություններ բաժնում:
Ավագանու անդամները չունեն ուղերձներ, իսկ ավագանու նիստերի օնլայն հեռարձակումը շատ հաճախ չի պահպանվում կայքում, ինչպես նաև հիմնականում բացակայում են որոշման նախագծերի հավելվածները՝ տեսագրություն, արձանագրություն:
Չնայած առաջընթացին Իջևան համայնքի կայքում բացակայում են 2011, 2012, 2015 և 2016 թվականների ավագանու կողմից կայացված որոշումները:

Նոյեմբերյանի համայնքային կայքում բացակայում են համայնքի ավագանու նիստերի
արձանագրությունները և տեսահոլովակները:
Խաշթառակի համայայնքային կայքում բացակայում են համայնքի զարգացման ծրագրերը, ավելին «Զարգացման ծրագրեր» բաժինը տանում է նորություններ բաժին: Համայնքի բյուջեի եկամուտների կատարողական
բաժինը դատարկ է, չկան տարեթվեր, իսկ ծախսեր բաժնում 2013 թվականի տվյալներ են ներկայացված:
Այրումի և Կողբի համայնքային կայքերը հիմնականում անհասանելի են, ներկայացուցիչների պնդմամբ դրա խնդիրը թույլ ինտերնետ կապն էլ տվյալ համայնքներում:
Կայքերի պատասխանատուները նույնպես ներկայացրին առաջարկներ՝ դրանք բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես գույքի կառավարում բաժինը գործածելու համար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել վեկտոր+ ծրագիրը: Կայքերի պատասխանատուների պնդմամբ այն հին է և թույլ, ինչպես նաև աշխատում է հիմնականում XP համակարգով: Վեկտոր+ ծրագիրը միջնորդ ծրագիր է, որն առաջինն է ստանում գույքահարկի հետ կապված տվյալները, այնուհետ այն փոխանցում հիմանական կառավարող ծրագրին:
Պատասխանատուները նշում են նաև, որ համայնքի մասին բաժինը հիմանականում դատարկ է քանի, որ առկա են ներքին տեխնիկական խնդիրներ, մյուս կողմից նրանք ում մոտ այդ հատվածը լրացված է պնդում են
Պատասխանատուները նշում են նաև, որ համայնքի մասին բաժինը հիմանականում դատարկ է քանի, որ առկա են ներքին տեխնիկական խնդիրներ, մյուս կողմից նրանք ում մոտ այդ հատվածը լրացված է պնդում են
Իջևան Ինֆոտունը
շարունակում է
իրականացնել համայնքային
պաշտոնական կայքերի
մշտադիտարկումը, արդյունքները
կրկին կներկայացվեն։
Առաջարկություններ/դիտարկումներ Ինֆոտան կողմից
· Կայքում
ունենալ տեղեկություններ համայնքնապետարաններում
համայնքապետին կից և/կամ ավագանուն կից մշտական կամ ժամանակավոր խորհուրդների ղեկավարների, անդամների և դրանց գործունեության մասին:
· Կայքում ավելացնել ՀՈԱԿ-ներ բաժին, որտեղ կարտացոլվեն համայնքում գործունեություն ծավալող ՀՈԱԿ-ների վերաբերյալ յհետևյալ տեղեկությունները՝ տնօրեն, աշխատակազմ, բյուջե և գործունեություն:

· Հայտարարություններ
բաժնում տեղադրել ավագանու նիստերի մասին հայտարարությունները:
(առնվազն 7 օր առաջ, համայնքի ղեկավարը հրապարակում է ժամը, վայրը և օրակարգի նախագիծը)
(առնվազն 7 օր առաջ, համայնքի ղեկավարը հրապարակում է ժամը, վայրը և օրակարգի նախագիծը)
· Բյուջեների
հետ կապված ինֆորմացիան գրեթե բոլորի մոտ կա, բայց դրանք միջին վիճակագրական
քաղաքացու համար հասկանալի չեն: Ստեղծել այնպիսի ինտերակտիվ բյուջե, որ հասկանալի
լինի քաղաքացիներին: Երևանի քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեի օրինակով:
Մշտադիտարկումը
և դրա ներկայացումը իրականացվում է «Հանրային մասնակցություն տեղական
ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը 5-ամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում:
Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

--------------------------------------------------------------------------------------------------------------------------
* Տեխնիկական խնդիր է, քանի որ կայքը պահանջում է, որպեսզի հայտարարության վերջնաժամկետ նշվի, վերջնաժամկետից հետո այն անհետանում է:
** Նույնը ինչ վերևում:
Комментариев нет:
Отправить комментарий