пятница, 1 марта 2019 г.

Իջևան քաղաքի հետընտրական պատերը


Իջևան քաղաքի հետընտրական պատերը


ՀՀ Ընտրական օրենսգրքից հոդված 21.1.-ում  ներկայացված է, որ բոլոր թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

Այսօր քայլելով Իջևան քաղաքում կարելի է նկատել հետընտրական պաստառներ, չնայած այն փաստին, որ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություները վաղուց ավարտվել են, և պաստառների մնալու անհրաժեշտությունը այլևս չկա:
Այդիպիսի պատեր կարելի է հանդիպել Իջևան քաղաքի յուրաքանչյուր անկյունում: Քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին (նյութի հրապարակումից 12 օր առաջ):
 Ընտրության օրերին կատարվում էր ակտիվ քարոզչություն և քաղաքը լցված էր նախընտրական պաստառներով: Անցան ՏԻՄ ընտրությունները սակայն քաղաքը դեռ լիքն է այդ պաստառներով, որոնց մնալու անհրաժեշտությունը այլևս չկա:


Ե՞րբ պետք է պոկվեն հետընտրական պաստառները:
ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 21-ը (Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը) անդրադառնում է այս հարցին: Այստեղ նշվում է , թե որտեղ և ինչպես կարելի է փակցնել այս պաստառները, սակայն հատկանշական է այն փաստը, որ չկա սահմանված ժամկետ, որից հետո այս պաստառները պետք է ամբողջությամբ պոկված լինեն, և եթե նույնիսկ հետընտրական պաստառները հավիտյան փակցված մնան այս ամենը չի հանդիսանա օրենքի խախտում:
Մեջբերում ՀՀ Ընտրական օրենսգրքից Հոդված 21.7. «Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը»:
Չնայած այն փաստին, որ օրենքով արգելվում է պատառոտել պաստառները Իջևան քաղաքում դեռ քարոզչության օրերին կարելի Էր նկատել այդպիսի պաստառներ: Ներկայումս դրանք ավելի շատ են և տգեղ տեսք են հաղորդում Իջևան քաղաքին:
Եթե այսպես շարունակվի տարիների ընթացքում Իջևան քաղաքի պատերին այլևս տեղ չի լինի նոր պաստառների, իսկ քաղաքի պատերը ընտրական պաստառներն են «զարդարելու»:

Իջևան Ինֆոտուն


Комментариев нет:

Отправить комментарий