«Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն
համապատասխանությունը բիզնեսում»
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը՝ միջազգային մասնավոր ձեռնարկատիրության
կենտրոնի (CIPE) հետ համատեղ Հայաստանում իրականացնում է «Հայաստան. Հակակոռուպցիոն վարվելակերպի խրախուսումը և բարեփոխումները» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում
է Հայաստանի մի շարք մարզերում իրականացնել
«Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով
դասընթացներ:
Դասընթացը նպատակ է հետապնդում բարձրացնել մասնավոր հատվածի
տեղեկացվածության մակարդակը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների և գործարար վարվելակարգի
կանոնների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապատասխան տեղեկատվություն
և անվճար խորհրդատվություն հետագայում հակակոռուպցիոն համապատասխանության սեփական ծրագիրը
ներդնելու համար:
Դասընթացին կարող են մասնակցել ընկերությունների բաժնետերեր,
տնօրեններ, խորհրդի անդամներ, հաշվապահներ, իրավաբաններ:
Դասընթացը տեղի կունենան մարտի 4-ին, ժամը՝ 10:30-14:30-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում/Իջևան Ինֆոտուն, հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Անկախության 60 (8 և 10 շենքերի հարևանությամբ):
Տեղերի սահմանափակության պատճառով խնդրում ենք հաստատել
Ձեր մասնակցությունը զանգահարելով (+374
10) 48-49-08/095251563 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ emehrabyan@armcci.am/evoskanyan-epf-north@epfound.am:
Դասընթացին
մասնակցությունն անվճար է:
Комментариев нет:
Отправить комментарий