«Իջևան համայնքի խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. Քննարկում Իջևանի
ավագանու թեկնածուների միջև»
2019թ.-ին փետրվարի 17-ին Իջևանում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Այս առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն ի
դեմս Իջևանի ինֆոտան կազմակերպեց
նախընտրական բանավեճ:
Բանավեճին հրավիրվել էին բոլոր
առաջադրված թեկնածուները, բացառությամբ 1-ի, ում հետ կապ հաստատել չէր հաջողվել:
Հրավիրված 32 ավագանու թեկնածուներից հանդիպմանն իրենց մասնակցությունը մինչ
քննարկման նախորդ օրվա վերջ հաստատել էին 25 թեկնածու, սակայն ներկայացան միայն 9-ը: Հատկանշական էր, որ թեկնածուներից 10-ը,
ովքեր նախկին ավագանու անդամներ էին, ոչ
ոք չմասնակցեց քննարկմանը:
Միջոցառման նպատակն էր դեբատի ֆորմատով բարձրացնել համայնքի բնակիչներին հուզող հարցերը և լսել դրանց լուծմանն ուղղված թեկնածուների տեսլականները։ Բնակիչների կողմից հարցերի հավաքագրման համար օգտագործվեց նաև օնլայն հարթակը․ Ինֆոտան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում բնակիչներն հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել հենց մեկնաբանություններում:
Քննարկվող հիմնական թեմատիկ ուղղություններն էին՝
- Աղստևի աղտոտումը և աղբահանության խնդիրներն Իջևանում
- Տուրիզմի զարգացման հեռանկարներն Իջևանում
- Հանրային տարածքների վերաիմաստավորման հնարավորություններն
Իջևանում
- Համայնքի կառավարման հաշվետվողականության բարձրացում
- Ավագանու դերի և ավագանու ինսիտուտի նկատմամբ
վստահության բարձրացում
- Համայնքային ենթակայության հիմնարկներ և դրանց
գործունեությունը
- Համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացում
- Նոր ներդրողների ներգրավում
- Երիտասարդների մասնակցությունը համայնքի կառավարմանը
- Համագործակցություն համայնքում ակտիվ գործունեություն
իրականացնող կառույցների ու անհատների հետ:
Մասնակից բոլոր թեկնածուներն իրենց խոսքում ողջունեցին
քննարկումը, ընդգծելով, որ սա նպաստում է ավագանու անդամների նկատմամբ բնակչության
վերբերմունքի լավացմանը:
Հանդիպմանը
մասնակցած 9 թեկնածուներից ընտրվել
են 3-ը՝ Արման Մատինյան, Թաթուլ Աթաբեկյան և Խաչատուր Համզյան:
Ընտրված թեկնածուներից Արման Մատինյանը
խոստանում է ավագանի դառնալու դեպքում համայնքի կառավարումը դարձնել ավելի
հաշվետվողական և թափանցիկ: Ինչպես նաև պլանավորում է իրականացնել բյուջեի առավել
նպատակային բաշխում: Նա նաև խոսեց
համայնքային ենթակայության հիմնարկներում առկա խնդիրների մասին և նշեց, որ
հետևողական է լինելու այդ կառույցների աշխատանքների լավացմանն ու բնակչության
համար դրանց առավել գրավիչ դարձնելուն: Այն
հարցին թե ինչպե՞ս է գնահատում ՏԻՄ աշխատանքը հաշվետվողականության տեսնկյունից և
որքան հաշվետվողական է այսօր ՏԻՄ-ը Արման Մատինյանը պատասխանեց, որ գործող
ավագանու հաշվետվողականությունը գնահատում է զրո և ինքը ընտրվելու դեպքում քայլեր է ձեռնարկելու հաշվետվողականությունն ապահովելու
համար:
Նա առաջարկում է օնլայն հեռարձակել բացառապես բոլոր նիստերը ինչպես նաև ավելացնում,
որ ստեղծված իրավիճակը միայն ավագանու անդամների խնդիրը չէ, դա նաև մեր
բնակիչներիս խնդիրն է, եթե բնակիչները լինեն պահանջատեր ավագանու անդամները
կաշխատեն հաշվետվողական:
Համայնքի բյուջեի բաշխումը վերջին տարիներին Արման
Մատինյանը չի գնահատում թափանցիկ և նշում է, որ պետք է տեսանելի դարձնել թե ի՞նչ է
արվում: «Հարցը միայն թիվը պակասեցնելը կամ ավելացնելը չէ, այլ կոնկրետ նպատակային
օպտիմալացումը: Բյուջեից սնվող բոլոր 30-40.000 աշխատավարձ ստացող կառույցների
գործունեությունից համայնքը գրեթե օգուտ չի ստանում: Այստեղ նույնպես բացակայում է
հաշվետվողականությունը»-ասում է նա:
Մյուս ընտրված թեկնածուներից Թաթուլ Աթաբեկյանի հիմնական նպատակը ՏԻՄ ինստիտուտի լիարժեք կայացմանը նպաստելն է: Իսկ Աղստև գետի աղտոտվածության խնդրի մասին հարցին, Թաթուլ Աթաբեկյանը պատասխանեց, որ համայնքապետը, ավագանին, համայնքապետարանի աշխատակիցները պետք է օրինակ ծառայեն համայնքի բնակիչներին։ «Ես վերջին օրերին ականատես եմ եղել, թե ինչպես է կոմունալ ծառայության աշխատակիցը կամրջի վրայից աղբ թափում գետը և բնակիչը դա տեսնելով ինքը նույն կերպ կվարվի: Մենք պետք է օրինակ դառնանք բնակիչների համար»-ասում է Աթաբեկյանը: Ինչպե՞ս են աշխատում համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկները հարցին Թաթուլ Աթաբեկյանը ասաց, որ համայնքային ենթակայության հիմնարկեները հիմնականում լավ չեն գործում, աշխատողների քանակը ուռճացված է և հիմնված է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի վրա: Նա նկատում է, որ համայնքային ենթակայության հիմնարկներն ունեն 50-ից 60 աշխատող, ովքեր գործով չեն զբաղվում այլ ուղղակի գնում ու 9-ից 1-ը նստում սուրճ են խմում: «Հիմնարկներից կարող եմ նշել մշակույթի տան չաշխատողունակության փաստը, որտեղ տարվա կտրվածքով ընդամենը մի քանի միջոցառում է տեղի ունենում, դրսից գալիս ներկայացումներ են բեմադրում ու գնում»։
Տուրիզմի զարգացման տեսանկյունից նշեց,
որ քաղաքի գեղատեսիլ տեսքը կարելի է միանշանակ օգտագործել տուրիզմի զարգացման
համար: Եվ նշեց, որ Իջևանի բոլոր կանաչ տարածքների վրա փակցված է «Վաճառվում է»
ցուցանակ, իսկ մյուս մասը վաճառվել, օտարվել և մասնավորացվել է որոշ անձանց
կողմից։
Իսկ ավագանու դերի և վստահության բարձրացման տեսանկյունից
նշեց, որ միայն օնլայն հեռարձակումները բավարար չեն թափանցիկության ապահովման
համար: Անհրաժեշտ է կազմակերպել հանրային քննարկումներ, որտեղ կլինեն բնակիչներ և
ավագանու անդամներ:
Նշենք, որ բանավեճի ուղիղ հեռարձակում-ն
ապահովվել է Ինֆոտան Էջով և այն հասանալի է այնտեղ: Իսկ քննարկմանը ներկա էին նաև
քաղ. հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ըստ օրակարգի վերջում հնարավորություն
ունեցան նաև իրենց հարցերն ուղղել թեկնածուներին:
Իջևան ինֆոտունը շնորհակալություն է
հայտնում քննարկմանը մասնակցած բոլոր թեկնածուներին և շնորհավորում բոլոր նրանց
ովքեր ընտրվեցին՝ հույս հայտնելով, որ ավագանու յուրաքանչյուր անդամ հետամուտ է
լինելու իր նախընտրական ծրագրերում բարձրացրած խնդիրների լուծմանը:
Комментариев нет:
Отправить комментарий