«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում»
Հայտարարություն
Իջևան Ինֆոտունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղական ինքնակառավարման
մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության
հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները
Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը և
քննարկմանը։ Միջոցացառումը տեղի կունենա ս․թ հունվարի 26-ին, ժամը 14։00-16։00-ին, Իջևան Ինֆոտանը, հասցե ք․Իջևան, Անկախության 60։
Սույն հետազոտությունը նախաձեռնվել է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)
ծրագրի շրջանակներում։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել տեղական ինքնակառավարման
մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները
Հայաստանում: