среда, 14 июня 2017 г.

Ծրագրերի նախագծում և կառավարում դասընթաց Իջևանում

Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը (ԵՀՀ ՀՄ) Խաղաղության կորպուսի (ԽԿ)  հետ համատեղ կազմակերպում է երկօրյա դասընթաց «Ծրագրերի նախագծում և կառավարում» թեմայով, որը տեղի կունենա հունիսի 22-ին և 23-ին ԵՀՀ ՀՄ գրասենյակում (Իջևան Ինֆոտուն):

Դասընթացի նպատակն է  մասնակիցներին փոխանցել ծրագրերի նախագծման և կառավարման փուլերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ՝ մասնավորապես ինչպես կատարել համայնքի կարիքների գնահատում, ինչպես կազմակերպել ֆոնդահայթայթում և  կազմել ծրագրի իրատեսական բյուջե: 
Ստացված  գիտելիքները մասնակիցներին կօգնեն մշակել և ներկայացնել հաջողակ ծրագրերի առաջարկներ և հեշտությամբ դրանք կառավարել՝ իրականացնել:
Դասընթացն անց կկացվի  թիմային աշխատանքների և ակտիվ քննարկումների միջոցով:
Դասընթացավարներ՝ Պատրիկ Ջոնսոն, ԽԿ, Վարսիկ Ներկարարյան, ԵՀՀ ՀՄ, Էմիլյա Ոսկանյան, ԵՀՀ ՀՄ:

вторник, 13 июня 2017 г.

Դասընթաց՝ Իջևանում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

ՀամաՏեղ  ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Նաիրա Վարդանյանը

Օրը՝
30-ը հունիսի, 2017
Ժամը՝
13:00-16:00
Վայրը՝
ք. Իջևան, Անկախության փող. 60 (Անկախության 1 շենքի դիմաց), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հյուսիսային մասնաճյուղ
Լեզուն՝
Հայերեն
Դասընթացը կազմակերպվում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում:

пятница, 9 июня 2017 г.

Մեկ քայլ առաջ կամ ավարտը նորի սկիզբ

  Իջևան ԻնֆոՏանը բացման օրվանից բազմիցս կազմակերպվել են  Անգլերեն լեզվի խոսակցական խմբակներ:
 Խմբակի մասնակիցներից շատերն են հասել տարբեր հաջողությունների: Բարելավելով իրենց խոսակցական հմտությունները նրանք հնարավություն են ունեցել մասնակցելու տարբեր միջազգային երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացների և ծրագրերի:
  Լավագույն ձեռքբերումներից է նաև երբ մասնակիցներից որևէ մեկը ինքն է սկսում վարել խմբակը: Այս երևույթը մենք անվանում ենք մեկ քայլ առաջ կամ մեկ մակարդակ վեր: