Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» («Երիտասարդ ձեռներց») ծրագիրը՝ գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։
Հրավիրում ենք Արագածոտնի, Լոռվա,
Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին իրենց բիզնես գաղափարները ուղարկելու
դրամաշնորհի մրցույթին:
Կարող են դիմել ինչպես գործող
բիզնեսում ներգրավված այնպես էլ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներ:
Կարևոր է, որ Ձեր գաղափարը ձևակերպեք որպես ապրանքի ստեղծում, ծառայության մատուցում
կամ բիզնեսի օժանդակություն:
Դիումների վերջնաժամկետ ապրիլի 21-ն է: Դիմումի ձևը կարող
եք բեռնել այստեղ:
Դիումները
ուղարկել հետևյալ էլ. հասցեներով.
vnerkararyan-epf-north@epfound.am
dilijanyouthbank@gmail.com
Ծրագրի
մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով
095251568 կամ էլ. հասցեով՝ gmkrtchyan@epfound.am:
Комментариев нет:
Отправить комментарий