среда, 11 декабря 2013 г.

Միջազգային դասընթաց Իջևանում Մարդու իրավունքների վերաբերյալ

    Եվրասիա համագործակցություն հիմնադրանի հյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ) տեղի ունեցավ Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դասընթաց, որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքների մշակույթ Հայաստանում: Դասընթացի հիմքում ընկած է EQUITAS Կանադայում գտնվող մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի մեթոդաբանությունը, որի գլխավոր դերակատարը հենց մասնակիցն է:


Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացան էքվիտասյան մեթոդի, «Փորձագիտական ուսուցման», «Ուսուցման պարույրի» հետ, «Մարդու իրավունքների մշակույթ» հասկացության սահմանումների, ՄԻ հիմնարար սկզբունքների և այդ ոլորտում կրթողների և ակտիվիստների դերի մասին, ՄԻ եվրոպական կոնվենցիայի, Ստրասբուրգի ՄԻ եվրոպական դատարանի և այլնի մասին:


Դասընթացն ինտերակտիվ բնույթ ուներ և եղան տարբեր խաղեր, քննարկումներ, խմբային աշխատանքներ, հարց ու պատասխան:


Դասընթացն իրականացրեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղի հետ միասին:
  


  
   

Комментариев нет:

Отправить комментарий