Մրցույթն ուղղված է Տավուշի մարզում ինֆորմացիայի տարածման և կրթության ոլորտի խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած ցանկացած ոք։
Ներկայացված
գաղափարները գնահատվեցին ըստ լուծման արդյունավետության և իրատեսականության չափորոշիչների՝ հրավիրված մասնագիտական ժյուրիի կողմից։
Մրցույթին հաղթած երեք գաղափարները՝ Tavush YouthTour, i-Tavush, և Ijevan.net ստացան ֆինանսական աջակցություն՝ ծրագրերի իրականացման համար։
Մրցույթի փիլիսոփայությունն է՝ օգտագործել օնլայն աշխարհը օֆլայնը փոխելու համար։ «Մարդամեջը» մեկտեղ է բերում տաղանդավոր մարդկանց, նորարար գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ օնլայն նորարարություններ ստեղծելու համար։

Իջևան ԻնֆոՏունը տեղեկատվական կենտրոնների համահայաստանյան «ԻնֆոՏուն» ցանցի Իջևանի մասնաճյուղն է։ Կենտրոնների նպատակն է նպաստել տեղեկատվության տարածմանը և մեդիա գրագիտությանը Հայաստանի մարզերում։ Կենտրոններն իրականացնում են ինտերնետ գրագիտության անվճար դասընթացներ, վավերագրական ֆիլմերի դիտում-քննարկումներ և խորհրդատվություն համայնքի համար։
Комментариев нет:
Отправить комментарий