суббота, 19 октября 2013 г.

Let’s bring world to Ijevan and take Ijevan into the world

   Ինչպե՞ս Իջևանն ավելի հաղորդակից  դարձնենք աշխարհին և աշխարհն Իջևանին մտահոգությունը պատճառ հանդիսացավ, որ ԵՀՀ ՀՄ-ում բացվի Անգլերեն լեզվի խմբակ՝ ՛՛Let’s bring world to Ijevan and take Ijevan into the world՛՛ կարգախոսով:    

     ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղում 2013թ.-ի Հոկտեմբերի 19- ից մինչ այսօր գործում է խոսակցական անգլերենի անվճար խմբակ: Հանդիպումները տեղի են ունենում ամեն հինգշաբթի  ժամը 15:00-ին, ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղի գրասենյակում:

   Խմբակն իր տեսակի մեջ եզակի է: 
Այն տարբերվում է մինչ այս Իջևանում կազմակերպված այլ խմբակներից նրանով, որ կազմակերպվում է ինտերակտիվ խաղերի և քննարկումների միջոցով: Անգլերենով քննարկվում են ընթացիկ սոցիալ-տնտեսական և նույնիսկ տեղական և համաշխարհային  իրադարձություններ, որոշումներ և դրանց հետևանքները: Կազմակերպվում են նաև փաստա-վավերագրական, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերի դիտումներ:
    Խմբակի մասնակիցները հնարավություն ունեն ակտիվ մասնակցություն ունենալ ոչ միայն որպես մասնակից այլ նաև հանդես գալ նախաձեռնողականությամբ՝ իրենք ընտրեն օրվա թեման և վարել հանդիպում քննարկումը: Այստեղ բացի անգլերենի իմացությունից մասնակիցը ձեռք է բերում նաև բանավիճելու, կոնստրուկտիվ բանակցություններ վարելու հմտություններ:
Խմբակին ամիջականորեն մասնակցում են նաև Խաղաղություն կորպուսի կամավորներ, ովքեր բացի այն որ անգլերենի կրողներ են նաև կիսվում են իրենց փորձով և մշակույթով:
    Ելնելով վերոնշյալից, առկա է տարիքային սահմանափակում՝ խմբակին կարող են մասնակցել 15 - ից բարձր տարիքի անձինք:

    

Комментариев нет:

Отправить комментарий