понедельник, 28 июня 2021 г.

Քանդակների Այգու Վերիմաստավորում

Քանդակների այգու վերիմաստավորում

Քանդակների այգու վերիմաստավորում ծրագրի շրջանակում բեմ և նստարաններ տեղադրվեց Իջևանի Քանդակների այգում։

Ծրագրային թիմի անդամները, կամավորների հետ միասին լաքապատեցին գույքը իրենց ներդրումը ունենալով այգու արդիականացման գործում:

Ծրագրի նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բաց դասերի, դասախոսությունների, tedtalk-երի ու հանրային քննարկումների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման այլընտրանքային միջավայր։





среда, 2 июня 2021 г.

«Քանդակների Այգու Վերաիմաստավորում» Ծրագրի Բացման Միջոցառում

 

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառում

Երեխանների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին կայացավ Մարդամեջ2021 սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում հաղթած և դրամաշնորհ ստացած Տավուշի թիմի՝ «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառմումը։

Միջոցառմանը համագործակցեցինք «М dance studio» պարային համույթի, Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի և «Թելիկ» հասարակական կազմակերպության հետ։

среда, 19 мая 2021 г.

Տեսանկարահանման և Վիդեոմոնտաժի Դասընթացներ Իջևան Ինֆոտանը

 

Տեսանկարահանման և վիդեոմոնտաժի դասընթացներ Իջևան Ինֆոտանը

Մայիսի 10-ից 18-ը Իջևան ԻնֆոՏունը համագործակցելով AR Studio-ի հետ իրականացրել է տեսանկարահանման և վիդեոմոնտաժի դասընթացներ։

·         Մասնակիցները ծանոթացան տեսախցիկի տեխնիկական կառուցվածքին,

·         Կադրի լուսավորությանը, էկսպոզիցիային, սպիտակի բալանսին,

воскресенье, 16 мая 2021 г.

Կայացավ «Արի՛ Բնավիճենք» Բանավեճի Առաջնության Եզրափակիչ Փուլը

 

Կայացավ «Արի՛ բանավիճենք» բանավեճի  առաջնության եզրափակիչ փուլը

Մայիսի 15-ին կայացավ «Արի՛ բանավիճենք» ծրագրի շրջանակում կազմակերպված բանավեճի  առաջնության եզրափակիչ փուլը։

Վազաշեն և Ազատամուտ թիմերը բանավիճեցին հետևալ թեմայով.

Համայնքի բնակիչները չեն մասնակցում տեղական ինքնակառավարմանը»

Բովանդակալից և արդյունավետ խաղից հետո հաղթող ճանաչվեց Ազատամուտի թիմը։

четверг, 13 мая 2021 г.

Համագործակցության Հուշագրի Կնքում ԵՀՀ Հյուսիսային Մասնաճյուղի Եվ Իջևանի Համայնքապետարանի Միջև

 

Համագործակցության հուշագրի կնքում ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի և Իջևանի համայնքապետարանի միջև

Մայիսի 12-ին ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի և Իջևանի համայնքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրին վերաբերող հարցեր, ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համատեղ աշխատանքի համար։

понедельник, 3 мая 2021 г.

Բանավեճի Առաջնություն«Արի՛ Բանավիճենք» Ծրագրի Շրջանակներում

 

Բանավեճի առաջնություն«Արի՛ բանավիճենք» ծրագրի շրջանակներում

Մայիսի 1-ին մեկնարկեց «Արի՛ բանավիճենք» ծրագրի շրջանակում կազմակերպված բանավեճի առաջնությունը։

Առաջին առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր Խաշթառակ, Ազատամուտ, Սարիգյուղ, Այգեհովիտ, Վազաշեն համայնքներից և Իջևան քաղաքից։

Բանավեճի թեմաները կապված էին Տեղական ինքնակառավարման համակարգի և ՏԻՄ-երի հետ։

среда, 7 апреля 2021 г.

Հետազոտություն

Հետազոտություն

Սահմանամերձ համայնքներում կանանց անվտանգության, ապահով միջավայրի, առողջության, աշխատանքի և
կրթության իրավունքների  իրացման խնդիրները

     Սույն հետազոտությունն իրականացվել է  «Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաք 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Տար ինձ Տավուշ» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության գործիք հանդիսացել է նախապես մշակված հարցաթերթիկը։ Հարցումներն իրականացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Պառավաքար, Բերքաբեր, Ոսկեպար համայնքների 18-ից բարձր տարիքային խմբի կանանց շրջանում՝ պարզելու նրանց ունեցած դժվարություններն  իրենց իրավունքների՝ մասնավորապես ապահով միջավայրի, առողջության, աշխատանքի և կրթության իրավունքների իրացման հետ կապված։ Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել «Տար ինձ Տավուշ» ծրագրային թիմի մասնակիցները: Ծրագրի թիմին աջակցել է Իջևան ԻնֆոՏան թիմը։

     Հարցման արդյունքները ներկայացվում են  ընդհանրացված տեսքով:

     Հարցվողների թիվը՝ 62:

      Գծապատկեր 1-ում ներկայացված է համապատասխանաբար յուրաքանչյուր  համայնքում արված հարցումների թիվը։ Հարցվածների մեջ տոկոսային հարաբերությամբ մեծ տեղ են զբաղեցնում 32-47 տարեկանները և 57-ից բարձր տարիքի կանայք, որոնցից 78․4%-ն՝ ամուսնացած, 22,6%-ը՝ չամուսնացած։



    Ըստ գծապատկեր 2-ի տվյալների հասկանում ենք, որ հարցվածների շրջանում կրթական մակարդակը բավականին բարձր է։