Այսպես՝ հարցվողների 11,3%-ը ունի միջին մասնագիտական,
41.9%-ը՝ (թերի) բարձրագույն կրթություն:
Գծապատկեր 2
Նշենք
նաև, որ հարցվածների 41,9%-ն ուներ մասնագիտություն կամ արհեստ և զբաղվում էր դրանով,
24,2%-ն ուներ, բայց չէր զբաղվում դրանով, իսկ 33,9%-ը չուներ որևէ մասնագիտություն
կամ արհեստ։
Գծապատկեր 3-ից հասկանալի է, որ հարցվածների կեսից մի փոքր ավելի մասն (51%) աշխատում է, իսկ
մյուս կեսը (49%)՝ ոչ, իսկ հետազոտության հաջորդ մասից պարզ է դառնում, որ նրանց
հիմնական զբաղվածությունը կենտրոնացված է հողագործության և անասնապահության ոլորտներում։
Գծապատկեր 3
Հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, իրենց
համայնքում կա՞ն ինչ-որ զբաղվածության խմբակներ (կարուձև, գորգագործություն և այլն)
հարցվողները պատասխանել են գծապատկեր 4-ում նշված տոկոսայնությամբ։
Գծապատկեր 4
Հարկ է ընդգծել նաև այն փաստը, որ անկախ բոլոր դժվարություններին՝
հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (77%), չէր ցանկանա ապրել այլ համայնքում։
Թե որքա՞ն հաճախ են ստիպված լինում այլ համայնք գնալ,
որևէ ծառայությունից՝ սրճարան, համերգասրահ, վարսավիրանոց, խնամքի հետ կապված այլ
ծառայություն և այլն օգտվելու համար հարցի
պատասխաններն ամփոփվում են գծապատկեր 5-ում։
Գծապատկեր 5
Ժամանակավորապես՝ ուսման, որևէ դասընթացի մասնակցության
կամ աշխատանքի նպատակով այլ վայր տեղափոխվելու դեպքում առաջացող հիմնական դժվարությունները,
հարցվածների մեծամասնությունը ներկայացրել են հետևյալ դասակարգմամբ․● հոգսերս այնքան շատ են, որ նման գործերի մասին
չեմ էլ հասցնում մտածել,
●ես նման բաներով չեմ հետաքրքրվում,
●չեմ կարող ընտանիքիս միայնակ թողնել,
●արդեն շատ մեծ եմ, որ նման բաներով հետաքրքրվեմ։
Հարցվածների 93,5%-ը նշում է, որ իրենց համայնքում առկա
է առնվազն մեկ բուժհաստատություն, նրանցից 43,5%-ը բժշկական ծառայությունների որակը
համարում է լավ, 38,7%-ը՝ բավարար, 6,4%-ը՝ շատ վատ, 11,3%-ը դժվարանում է պատասխանել։
Թե որքա՞ն ժամանակ է պահանջվում առաջին բժշկական օգնությունն
իրենց հասնելու համար հարցվողները պատասխանել են գծապատկեր 6-ում ներկայացված
պատկերով, իսկ առողջական վիճակի համար բժշկին ալցելելու կամ բժշկական օգնություն ստանալու
համար հիմնականում (46.8%) անհրաժեշտություն է առաջանում այցելել Երևան կամ մարզկենտրոն
Իջևան։
Գծապատկեր 6
Հուսալի ապաստարանների առկայությունը, ինչպես երևում
է գծապատկեր 7-ում, հավաստում
են հարցվածների միայն 25,8%-ը։
Գծապատկեր
7
Ըստ հարցման արդյունքների կրակոցների ձայներ բնակիչները
հիմնականում (56.5%) ավելի հաճախ լսում էին նախկինում, հիմա՝ ոչ, իսկ ըստ հարցվածների
30,6%-ի լսում են ամեն օր, ինչն արտացոլվում է գծապատկեր 8-ում։
Գծապատկեր 8
Հատկանշական է նաև այն փաստը, որ նույնիսկ հնարավորության
դեպքում հարցվածների միայն 16,1%-ը իրենց երեխաներին ապահով բնակության համար այլ
վայր կտեղափոխեին։ (Գծապատկեր 9)Գծապատկեր 9
Միջին կշռված գնահատականը, որը հարցվածների կողմից տրվել
է համայնքում գործող իրավապահ մարմինների և փրկարար ծառայության աշխատանքի համար
3,2-ն է, որն էլ ենթադրում է ծառայության մատուցման միջին որակ։ Գնահատումն իրականացվել
է 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ շատ վատ, իսկ 5-ը՝ շատ լավ։ (Գծապատկեր 10)
Գծապատկեր 10
Միջին կշռված գնահատականը, որը բնութագրում է
համայնքում հարցվածների ապահովվածության զգացումը
3,1-ն է։ Գնահատումն իրականացվել է 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ շատ վատ, իսկ
5-ը՝ շատ լավ։
Հարցին, թե կցանկանայի՞ն արդյոք խորհրդակցել
իրավաբանի կամ փաստաբանի հետ իրենց իրավունքների կամ խնդիրների վերաբերյալ, հարցվողների
մեծամասնությունը(69.4%) պատասխանել է ոչ։ (Գծապատկեր 11)
Գծապատկեր 11
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ վերոնշյալ սահմանամերձ
համայնքներում կանանց մոտ մեծամասամբ առկա է իրազեկվածության, զբաղվածության, կրթական
համակարգի և տարատաեսակ, այդ թվում՝ անվտանգային ենթակառուցվածքների խնդիր։
Այնուամենայնիվ կանայք մեծ ցանկություն ունեն շարունակելու ապրել և աշխատել
իրենց համայնքներում, զբաղվել իրենց համայնքերի զարգացմամբ, ինչպես նաև խթանել կյանքի
որակի բարելավմանը և լինել փոփոխող ուժը իրենց բնակավայրերում։
Եվ ինչպես ասում է հարցվող կանանցից մեկը՝ «Հայրենիքը սկսվում է սահմանից, որտեղ կանանց համար ամեն օրը մի նոր
կյանք է ու պայքար»։
Комментариев нет:
Отправить комментарий