среда, 2 июня 2021 г.

«Քանդակների Այգու Վերաիմաստավորում» Ծրագրի Բացման Միջոցառում

 

«Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառում

Երեխանների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին կայացավ Մարդամեջ2021 սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում հաղթած և դրամաշնորհ ստացած Տավուշի թիմի՝ «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի բացման միջոցառմումը։

Միջոցառմանը համագործակցեցինք «М dance studio» պարային համույթի, Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի և «Թելիկ» հասարակական կազմակերպության հետ։


Ծրագրի նպատակն է Իջևանի քանդակների այգին դարձնել ոչ ֆորմալ կրթական, ուսուցողական միջավայր։

Ամռան ընթացքում այստեղ կիրականացվեն քննարկումմներ և հանրային լսումներ, ինչպես նաև դասընթացներ որոնք կնպաստեն համայնքի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմաը։

Առաջին միջոցառմանը տեղի ունեցան վարպետաց դասեր՝ ներկաները ծանոթացան կարպետագործության մշակույթին, կայացավ «Իրավունք» և « Համայնքային կայքերի հնարավորությունները և արդյունավետ կիրառման միջոցները» թեմաներով դասընթացներ, նկարչության դաս և ազգային պարերի ուսուցում։

Միջոցառմանը ներկա էին Իջևան համայքնի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, համայնքի ավագանիներ, ՀԿ ներկայացուցիչներ, Իջևանի և հարակից համայնքների երեխաններ և երիտասարդներ;

Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ ԻջևանԻնֆոՏան հետ գործընկերությամբ և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։




















Комментариев нет:

Отправить комментарий