понедельник, 13 февраля 2023 г.

Իջևան ԻնֆոՏան նոր պրակտիկանտները





Ծանոթացեք Իջևան ԻնֆոՏան պրակտիկանտների՝ Լուիզա Անտոնյանի, Աննա Այդինյանի և Ռայա Պետրոսյանի հետ։

Նրանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Օտար լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ են և «Իջևան ԻնֆոՏուն» հասարակական կազմակերպությունում են անցնում իրենց մասնագիտական պրակտիկան։

понедельник, 30 января 2023 г.

Ուշադրություն


Հարգելի քաղաքացիներ, շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում ժամային փոփոխություններ են կատարվել ներհամայնքային տրանսպորտի երթուղիներում։
Սկասած 06.02.2023թ Իջևան֊Սարիգյուղ֊Բերքաբեր֊Ծաղկավան և Իջևան֊Ազատամուտ֊Այգեհովիտ֊Վազաշեն երթուղին ժամը 16։30֊ի փոխարեն կսպասարկի 17։00֊ին։





вторник, 24 января 2023 г.

SIDA - Բռնության կանխարգելում

Բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ ֆոկուսխմբային քննարկում ավագ դասարանների աշակերտների շրջանում

Հունվարի 22-ին Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ ֆոկուսխմբային քննարկում ավագ դասարանների աշակերտների շրջանում։

Քննարկման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են երիտասարդների առնչությունը բռնությանը, որոնք են դրա պատճառները, հետևանքները և այլն։
Սա բռնության թեմայով ֆոկուսխմբային քննարկումների շարքի առաջին հանդիպումն էր, որին հաջորդելու են ևս 3 քննարկումներ։
Վերոնշյալ ծրագրի փորձագետն է սոցիոլոգ, բռնության կանխարգելման հարցերով փորձագետ Գայանե Հովակիմյանը։
Սույն հանդիպումների գլխավոր նպատակն է հասկանալ բռնության ընկալումը Իջևան խոշորացված համայնքի բնակիչների շրջանում։

воскресенье, 15 января 2023 г.

Իջևանի Քանդանկների այգու համար ստեղծված կայքը։

 Քանդակների այգի


«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել քաղաքի տարբեր տարածքների պահպանման, մաքրման, իսկ այս անգամ՝ վերամիաստավորման շուրջ։
Մի քանի ամիս տևած երկար և ծավալուն աշխատանքներից հետո ձեզ ենք ներկայացնում Իջևանի Քանդակների այգու համար ստեղծված վեբ կայքը:
Կայքում ներկայացված են այգու հուշարձանների քարտեզը և դրանց վերաբերյալ քաղաքի բնակիչների անձնական հիշողություններ և պատմություններ, որոնք ավելի են ընդգծում այգու դերը քաղաքի բնակիչների կյանքում։
Կայքի հղումը՝ ստորև․ https://ijevan.csnlab.net

пятница, 13 января 2023 г.

Մեր կամավորները /Ջուլիետա Ղարդաշյան/

Ձեզ ենք ներկայացնում մեր կամավոր Ջուլիետա Ղարդաշյանի ձեռքի աշխատանքները։

Նշենք, որ Ջուլիետան սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստ ֆակուլտետի Դեկորատիվ կիրառական արվեստ բաժնի 4-րդ կուրսում։
















среда, 28 декабря 2022 г.

Ամանորն Իջևան ԻնֆոՏանը

 Secret Santa

Ամանորին եւ Սուրբ Ծննդյանն ընդառաջ դեկտեմբերի 28-ին Իջևան ԻնֆոՏան կամավորները Secret Santa խաղացին։
Խաղն անցավ շատ ուրախ մթնոլորտում։ Խաղի ընթացքում կամավորները փոխանակվեցին նվերներով։

Հատուկ շնորհակալություն մեր կամավորներ Erik Amyan-ին, Անի Բեկնազարյանին և Սյուզաննա Բլբուլյանին խաղի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

«Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ-ն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորի ընտանիքներին և մեր երկրին մաղթում խաղաղություն, սեր և համերաշխություն։



четверг, 8 декабря 2022 г.

«Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ»

 Կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների համար

Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։
Առաջին օրը դասընթացն իրականացրեց Աբրահամ Արտաշեսյանը։ Նա առաջին հատվածում խոսեց համայնքներում սոցիալական խմբերի և նրանց կարիքների գնահատման մասին, այնուհետև, երկրորդ հատվածում՝ սոցիալական ծառայությունների տրամադրման, անհատական սոցիալական ծրագրերի, տեղական սոցիալական ծրագրերի մասին, մասնակիցները քննարկեցին որոշակի դեպքեր։
Օրվա վերջում ձևավորվեցին խմբեր, որոնք դասընթացավարի աջակցությամբ քննարկեցին համայնքային մակարդակում իրականացվող ծրագրեր, մշակեցին ջատագովության գաղափարների պլան և ներկայացրին այդ ծրագրերը։