вторник, 24 января 2023 г.

SIDA - Բռնության կանխարգելում

Բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ ֆոկուսխմբային քննարկում ավագ դասարանների աշակերտների շրջանում

Հունվարի 22-ին Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ ֆոկուսխմբային քննարկում ավագ դասարանների աշակերտների շրջանում։

Քննարկման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են երիտասարդների առնչությունը բռնությանը, որոնք են դրա պատճառները, հետևանքները և այլն։
Սա բռնության թեմայով ֆոկուսխմբային քննարկումների շարքի առաջին հանդիպումն էր, որին հաջորդելու են ևս 3 քննարկումներ։
Վերոնշյալ ծրագրի փորձագետն է սոցիոլոգ, բռնության կանխարգելման հարցերով փորձագետ Գայանե Հովակիմյանը։
Սույն հանդիպումների գլխավոր նպատակն է հասկանալ բռնության ընկալումը Իջևան խոշորացված համայնքի բնակիչների շրջանում։
․․․

Ծրագիրն իրականացվում է «Իջևան ԻնֆոՏուն» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։


Комментариев нет:

Отправить комментарий