четверг, 27 апреля 2023 г.

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

 Տեղեկատվական հանդիպում Մարտունիում

[English Text Below]

Ապրիլի 20-ին Մարտունի ԻնֆոՏանը տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ իրականացվող տեղեկատվական արշավի վերջին հանդիպումը։ Արշավն իրականացվում էր «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում։
Արշավի շրջանակներում հանդիպումների մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած հարցերը։
Հանդիպումների ժամանակ աշխատանքային իրավունքի փորձագետ Նինա Հակոբյանը ներկայացնում էր աշխատանքային իրավունքները պաշտպանելու հնարավոր տարբերակները։
Նշենք, որ վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ իրականացվեցին Հայաստանի 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ)։ ... «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

🇬🇧

On April 20, the last informational meeting took place in Martuni InfoTun about the website created to receive complaints about labor rights. The meeting was implemented within the information campaign of the project the “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labor Rights and Social Protection in Armenia project.
Within the framework of the campaign the participants got acquainted with the www.azdarar.mdi.am website created for the purpose of receiving complaints about labor rights, and the ways of using it, they tried to apply the skills on the spot and clarify the issues that arose.
During the meetings, labor law expert Nina Hakobyan presented the possible options for protecting labor rights.
It should be noted that within the framework of the above-mentioned information campaign, information meetings were held in 5 regions of Armenia (Shirak, Kotayk, Aragatsotn, Gegharkunik, Tavush).
...
The “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia” project is implemented by OxYGen Foundation, Socioscope NGO, “Asparez” Journalists’ Club NGO, Armenian Progressive Youth NGO, Media Diversity Institute -Armenia in cooperation with Protection of Rights without Borders NGO, and Eurasia Partnership Foundation. The Project is funded by the European Union.

Комментариев нет:

Отправить комментарий