среда, 26 апреля 2023 г.

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

 Տեղեկատվական հանտիպում Հրազդանում

[English Text Below]

Ապրիլի 18-ին Կոտայք ԻնֆոՏանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Հանդիպումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, տեղում փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած հարցերը։
Կայքին ծանոթանալուց զատ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանելու ուղիների մասին խոսեց աշխատանքային իրավունքի փորձագետ Նինա Հակոբյանը։ Հանդիպման վերջում մասնակիցները իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին փորձագետին, ստացան սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ իրականացվում են Հայաստանի 5 մարզերում։ ... «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

🇬🇧
On April 18, an informational meeting took place in Kotayq InfoTun about the website created to receive complaints about labor rights. The meeting was implemented within the information campaign of the “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia project.
During the meeting, the participants got acquainted with the www.azdarar.mdi.am website created for the purpose of receiving complaints about labor rights, and the ways of using it, they tried to apply the skills on the spot and clarify the issues that arose. In addition to getting acquainted with the website, labor law expert Nina Hakobyan spoke about ways to protect labor rights. At the end of the meeting, the participants asked the expert their questions and received comprehensive answers.
It should be noted that within the framework of the above-mentioned information campaign, information meetings are held in 5 regions of Armenia.
...
The “EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia” project is implemented by OxYGen Foundation, Socioscope NGO, “Asparez” Journalists’ Club NGO, Armenian Progressive Youth NGO, Media Diversity Institute -Armenia in cooperation with Protection of Rights without Borders NGO, and Eurasia Partnership Foundation. The Project is funded by the European Union.

Комментариев нет:

Отправить комментарий