Տեղեկատվական հանդիպում Մարտունիում
[English Text Below]
Ապրիլի 20-ին Մարտունի ԻնֆոՏանը տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ իրականացվող տեղեկատվական արշավի վերջին հանդիպումը։ Արշավն իրականացվում էր «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում։
Արշավի շրջանակներում հանդիպումների մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված azdarar.mdi.am կայքին, դրանից օգտվելու ձևերին, փորձեցին կիրառել հմտությունները և պարզաբանել առաջացած հարցերը։