пятница, 21 февраля 2020 г.

Նոր մոտեցումների, գաղափարների, հմտությունների հարթակ Տավուշի բնակիչների համար

Նոր մոտեցումների, գաղափարների, հմտությունների հարթակ
 Տավուշի բնակիչների համար

Սույն թվականի փետրվարի 20-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։


Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից և համակարգվում է «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից։

Բացումն ազդարարեց «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ով խոսեց կազմակերպության պատմության և կենտրոնի նպատակի մասին։ Կազմակերպությունն ունի շուրջ 30 տարվա պատմություն, որի ընթացքում իրականացրել է բազմաթիվ նորարական ծրագրեր՝ ներգրավելով տարբեր տարիքի և մասնագիտության քաղաքացիների։ Անկախ ծրագրերի թեմատիկ տարբերությունիցյուրաքանչյուրում կա մի հրաշալի երազանք-տեսլական՝ ստեղծել մի աշխարհ, որի անհատները և համայնքները սիրով համագործակցում են իրար հետ, հարգում են միմյանց մշակույթը, փնտրում են նոր լուծումներ թե՛ համայնքի զարգացման, թե՛ գլոբալ խնդիրների լուծման համար։ Այս կենտրոնը  ծառայելու է այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, - նշում է Մարիամ Մարտիրոսյանը։


Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար (փոխդեսպանի ժամանակավոր պաշտոնակատար) Լիա Միլլերը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։


Կենտրոնի հիմնական նպատակն է մարզի՝ մասնավորապես Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակչության համար կազմակերպել կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, անգլերեն լեզվի դասընթացներ, որի ընթացքում կզարգանան մասնակիցների հմտությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև տեղի բնակչությունը  կծանոթանա ամերիկյան մշակույթի, պատմության, արժեքների հետ։
Կենտրոնը համալրված է հարմարավետ գույքով, նորագույն տեխնիկայով, արագ ինտերնետ կապով, անգլերեն և հայերեն լեզուներով հարուստ գրականությամբ՝   կենտրոնի ռեսուրսներից օգտվողների համար ապահովելով գրավիչ ուսումնական միջավայր և միջմշակութային շփման հետաքրքիր հնարավորություններ։


Բացման երկրորդ մասում՝ կարմիր ժապավենի կտրելու արարողությունից հետո, տեղի ունեցավ «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացների» ծրագրի և «Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոն»-ի հետագա գորժունեության հակիրճ ներկայացում։
Փետրվար-սեպտեմբեր  ամիսներին կենտրոնը նախատեսում է իրականացնել անգլերեն լեզվի դասընթաց, որը բարեհաջող անցնելուց հետո մասնակիցները կտիրապետեն միջին մակարդակի խոսակցական անգլերենի։ Կենտրոնը կիրականացնի նաև արդյունավետ հաղորդակցման, աշխատանքի դիմելու հմտությունների,վլոգինգի դասընթաց, կինոդիտումներ և քննարկումներ, ընթերցանության ակումբ և իհարկե մշտական գործող գրադարանային ծառայություններ։

Կենտրոնի
հիմնական նպատակն է, այն դարձնել նոր մոտեցումների, գաղափարների, հմությունների հարթակ տեղի բնակչության համար։

 
Հոդվածի հեղինակ՝ Սուսաննա Սառիկյան

Լուսանկարների հեղինակներ՝ 


Մարգարիտա Այդինյան

Իջևան Ինֆոտուն


1 комментарий:

  1. Your Affiliate Profit Machine is ready -

    And making profit with it is as simple as 1 . 2 . 3!

    This is how it works...

    STEP 1. Tell the system which affiliate products the system will advertise
    STEP 2. Add PUSH BUTTON TRAFFIC (it takes JUST 2 minutes)
    STEP 3. See how the system explode your list and sell your affiliate products all for you!

    Are you ready to start making money?

    Get the full details here

    ОтветитьУдалить