понедельник, 3 февраля 2020 г.

Լուսաձորը լուսաձորցիների աչքերով


Լուսաձորը լուսաձորցիների աչքերով

«Իջևան Ինֆոտուն» ծրագրի շրջանականերում այցելեցինք Լուսաձոր՝անցկացնելու  մեդիագրագիտության դասընթաց։ Խոսեցինք թե ինչպես պետք է լինել մեդիագրագետ, խուսափել ապատեղեկատվությունից, համացանցից անվտանգ ու առավել խելացի օգտվելու ինչպես նաև առավել ակտիվ հասարակական կյանք ունենալու մասին:
Այցի հիմնական նպատակներից էր նաև ներկայացնել Լուսաձորի կյանքը տեղի երեխաների աչքերով։
Լուսաձոր գյուղը նախկինում կոչվել է Ղրանլուղ-Դարա, այնուհետև Խավարաձոր, իսկ Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Լուսաձոր: Ըստ պատմական տվյալների երեք ընտանիք Ղարաբաղից եկել են և հիմնվել ներկայիս Լուսաձորի տարածքում: Հենց նրանք էլ հիմնադրել են գյուղը:
Լուսաձորի հիմնական դպրոցում, որտեղ իրականացվում էինք մեր դասընթացը, գյուղի մասին զրուցեցինք աշակերտներից մի քանիսի հետ:
Յոթերերդ դասարանում  սովորող աշակերտներից մեկը՝ Եգանյան Աննան, ազատ ժամանակ սիրում է գքեր կարդալ։ Գյուղն ու դպրոցը շատ է սիրում։ Նա ասում է, որ գյուղում կան քարանձավներ, աղբյուր, որտեղ շատ հուշարձաններ կան։ Այնտեղ բնության ներդաշնակություն է տիրում, որտեղ բոլորն էլ կցանկանային ժամանակ անցկացնել։
Երեխաները նշեցին, որ գյուղում վերջերս կատարվել են բարեփոխումներ։ Մեկ-երկու տարի առաջ տեղադրվել են գիշերային լապտերներ,անվտանգության համար նախատեսված ճանապարհային նշաններ։
Երեխաների մեջ ամենատպավորիչն ու հրաշալին այն էր, որ նրանք ոչ թե ուղղակի սիրում են իրենց համայնքը այլև փորձում են զարգացնել այն։ Մի անգամ դպրոցի երեխաներով դիմում են գրել համայնքապետին՝ խնդրելով, որպեսզի զարդարի համայնքի կենտրոնը։ Հրաշալի է, որ նրանց հաջողվել է արդյունքի հասնել՝ համայնքը զարդարվել էապահովվել տոնական մթնոլորտը։

Երեխաների մեծ մասը հետաքրքրված են արվեստի տարբեր ճյուղերով՝ երաժշտությամբ, նկարչությամբ։ Արդեն որոշել են, որ ուզում են ստեղծել յուրօրինակ կտավներ, իրենց ջութակի ու դաշնամուրի հնչյունները լսելի դարձնել ամբողջ աշխարհին։ Սեպտեմբերից երաժշտությանը դասեր են սկսվել, որի շրջանակներում ակտիվ և տաղանդավոր երիտասարդներից կազմված խումբը ելույթ կունենա մայրաքաղաք Երևանում։
Ես սիրում եմ մեր դպրոցը, ինձ հաճելի է այստեղ սովորել: Մենք ունենք շատ գրագետ ուսուցիչներ, ովքեր նյութը փոխանցում են առավելագույնս մատչելի ու հասկանալի։ Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա լքել մեր դպրոցը, գնալ քաղաքում սովորելու, քանի որ այստեղ իմ համար հաճելի է, հարազատ է։ Ապագայում կցանակամ դառնալ տնտեսագետ,- ընդգծում է Աննան խոսելով դպրոցի ու համայնքը լքելու մասին:
Մյուսները պատմում են, որ ամռանը ընկերներով շատ են սիրում խաղալ թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ: Իսկ հողագործության և անասնապահության փոխարեն երեխաները նախընտրում են ավելի շատ ժամանակ հատկացնել դասերին, ընթերցանությանը, լրացնել գիտելիքների պաշարն ու զբաղվել ինքնակրթությամբ։ Միայն Ռոզան էր, որ շատ էր սիրում այգի մշակել, ծաղիկներ,  ծառեր տնկել և եթե դասերի հետ հասցնում էր,  ապա օրվա մեծ մասն անց էր կացնում այգում։ Ռոզան նաև շատ է սիրում իրենց անտառները: Նա իրենց գյուղի համարձակ հյուրերին կտանի Լուսաձորի հրաշագեղ անտառների հետ ծանոթացնելու։
Տղաները խոսեցին իրենց գյուղի քարանձավների մասին, որոնք պատերազմի ժամանակ օգտագործվել են որպես ապաստարաններ։
Երեխաները դասընթացի վերջում մեծ ցանկություն հայտնեցին ներգրավվելու հասարական աշխատանքներին։ Իսկ այն հարցին թե ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, հնչեցին բազում պատասխաններ: Մասնավորապես նրանք անհանգստացած են այն փաստով, որ բնակիչների մեծ մասն աղբը լցնում է գետը: Ճանապարհներն էլ բարեկարգման կարիք ունեն:
Ես սիրում եմ իմ գյուղը, այստեղ ամեն ինչ ուրիշ է, մարդիկ բարի են, օդը մաքուր, զուլալ։ Երբեք չենք լքի մեր գյուղը, այլ կշենացնենք այն։ Մեր գյուղը մեզ հարազատ է, սա մեր ծննդավայրն է, մենք մեզ ավելի ինքնավստահ ենք զգում հենց մեր գյուղում։ Եթե նույնիսկ հեռանանք,ապա միայն գիտելիքների պակասը լրացնելու և այդ գիտելքիներով գյուղը շենացնելու համար։ -նշեցին լուսաձորցի երիտասարդները։

Սուսաննա Սառիկյան,
Իջևան Ինֆոտուն


Комментариев нет:

Отправить комментарий