Նոր մոտեցումների, գաղափարների, հմտությունների հարթակ
Տավուշի բնակիչների համար
Տավուշի բնակիչների համար
Բացումն ազդարարեց «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ով խոսեց կազմակերպության պատմության և կենտրոնի նպատակի մասին։ Կազմակերպությունն ունի շուրջ 30 տարվա պատմություն, որի ընթացքում իրականացրել է բազմաթիվ նորարական ծրագրեր՝ ներգրավելով տարբեր տարիքի և մասնագիտության քաղաքացիների։ Անկախ ծրագրերի թեմատիկ տարբերությունից, յուրաքանչյուրում կա մի հրաշալի երազանք-տեսլական՝ ստեղծել մի աշխարհ, որի անհատները և համայնքները սիրով համագործակցում են իրար հետ, հարգում են միմյանց մշակույթը, փնտրում են նոր լուծումներ թե՛ համայնքի զարգացման, թե՛ գլոբալ խնդիրների լուծման համար։ Այս կենտրոնը ծառայելու է այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, - նշում է Մարիամ Մարտիրոսյանը։