Վազաշենն առանց հանքի
Շատերը գիտեն, որ Վազաշենում գոյություն ունի
«Կարմիր քար» կոչվող ժայռը, որի ներսում ոսկու և տարբեր մետաղների անմշակ պաշարներ
են հայտնաբերվել, բայց գուցե ոչ բոլորը գիտեն,
որ ոսկի-բազմամետաղային հանքի շահագործումը իրենից վնասակար երևույթների մի ամբողջ
«փաթեթ» է ներկայացնում:
Հանքը նախկինում շահագործվել և տարբեր պատճառներով շահագործումը դադարեցվել է: Վերջերս հանքի շահագործման շուրջ կրկին բուռն քննարկումներ ծավալվեցին: Այս անգամ նախկին շահագործումն իրականացրած ընկերությունը ներկայացրել էր նոր «Էյ Յու Գրուպ» սահմանափակ պատասխնատվությամբ ընկերություն անվամբ և վերջինս ըստ «Հետք»-ի կատարած լրագրողական հետաքննության՝ պետականորեն գրանցված է Վազաշենի համայնքապետարանի նախկին շենքում: Ըստ տարաշված լուրերի «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի համայնքապետի հետ համագործակցության արդյունքում որոշում էր կայացրել՝ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման աշխատանքները սկսել և վերջինիս գործընթացը «օրինական» դարձնելու համար «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչի և Վազաշենի համայնքապետի համաձայնությամբ օր է նշանակվել հանրային լսումներ իրականացնելու համար: