Եթե ինչ որ առիթով գտնվում եք Տավուշում կամ առաջիկայում պլանավորում եք այցելել կամ փնտրում եք Տավուշում արտադրված որևէ արտադրանք, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է:
Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակներում Իջևանում կազմակերպվել էր «Տավշո կոլորիտ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված էին Տավուշում արտադրվող սննդամթերք, տեսքտիլ, հուշանվերներ, խմիչքներ և ձեռագործ աշխատանքներ: Ձեզ ենք ներկայացնում ցուցահանդեսի մասնակիցներին։
«Էկո Տավուշ» ՍՊԸ-ն ստեղծվել է
2014 թվականին։ Արտադրում են մոտ
10-11 տեսակի պանիր: Արտադրամասը գտնվում է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և վաճառվում Երևանի սուպերմարկետներում։ Իջևանում և Երևանում ունեն ֆիրմային խանութներ։ Պանիրները պատրաստվում են ֆրանսիական տեխնոլոգիաներով։ Տարին մի քանի անգամ ֆրանսիացի պանրագործներ են գալիս և իրենց գիտելիքներով կիսվում են արտադրամասի պանրագործների հետ։
«Ռուկ ար» գրուպը ստեղծվել է
2010 թվականին։ Կատարում են մթերումներ ՀՀ գյուղացիներից ու ֆերմերներից։ Այդ թվում նաև Տավուշի մարզից մթերում են հատապտուղներ և մրգեր։ Ներկայացնում են բնական հումքից պատրաստված մրգoղիներ և 3 տարվա հնեցմամբ բրենդիներ (կոնյակներ)։ Արտադրանքն արտահանվում է եվրոպական շուկա և մթերվում տեղում։
«Տավուշ
տեքստիլ» արտադրամասը հիմնադրվել է
2016 թվականին։ Արտադրում են բանվորական ձեռնոցներ։ Գործունեություն են ծավալում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։
«Բերդավանի գինու գործարան»-ը հիմնադրվել է
1940-ականներին։ Սկսվել է շահագործվել
1945-ին։ Ներկայցնում են մրգերից ու հատապտուղներից պատրաստված գինիներ և մրգերի ու բանջարեղենների պահածոներ։