Համայնքապետարանների պաշտոնական կայքերի բովանդակային մշտադիտարկման արդյունքների ներկայացում
Իջևան Ինֆոտան կողմից շուրջ մեկ տարի է իրականացվում է Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Դիլիջան, Խաշթառակ, Կողբ համայնքների պաշտոնական կայքերի մշտադիտարկում։
Մարտի 13-ին Իջևան Ինֆոտանը
ներկայացվեց համայնքային կայքերի մշտադիտարկման ընթացքում արձանագրած արդյունքները և խնդիրները:
Միջոցառմանը ներկա էին կայքերի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ԵՊՀ ԻՄ-ում ստեղծված համայնքային ակտիվ խմբի անդամներ:
Միջոցառմանը ներկա էին կայքերի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ԵՊՀ ԻՄ-ում ստեղծված համայնքային ակտիվ խմբի անդամներ:
Եվ այսպես
սկսենք արդյունքներից.
2018 թվականի
հունիս, 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հաջողվել է էականորեն
բարելավել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) համայնքային
կայքերի շագագործման արդյունավետությունը (և՛ քանկական, և՛ որակական առումներով):
Համայնքային պաշտոնական կայքերի բովանդակության ուսումնասիրման (մշտադիտարկման) ժամանակ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի մասնագետների
կողմից կիրառվել է «Վեբ բովանդակության վերլուծություն» (Web Content Analysis) մեթոդը:
Տվյալ մեթոդը ենթադրում է փորձագետների կողմից առցանց եղանակով կայքերի
բովանդակության ուսումնասիրումը՝ նրանցում համապատասխան քանակական և որակական բնութագրերի
առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար: Դիտարկվել և գնահատվել են ՀԿՏՀ
հիման վրա գործող պաշտոնական կայքերի հետևյալ բաղադրիչները. (Աղբյուրը՝ Համայնք-ՀաՄաՏեղ թերթ,
Նոյեմբեր, թիվ 11)
Բաղադրիչի անվանումը
|
Գնահատում
(բալային համակարգ) |
1. Նորություններ
|
1-10
|
2. Հայտարարություններ
|
1-5
|
3. Զարգացման ծրագրեր
|
1-5
|
4. Ավագանու նիստեր
|
1-20
|
5. Համայնքի ղեկավարի որոշումներ
|
1-10
|
6. Խորհրդակցություններ
|
1-5
|
7. Ընդունելություններ
|
1-5
|
8. Մտիցներ
|
1-20
|
9. Ելիցներ
|
1-20
|
10. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
|
1-20
|
11. Տեղեկանքի տրամադրում
|
1-10
|
12. Բյուջե – Մուտքերի պլան
13. Բյուջե – Ծախսերի պլան
14. Բյուջե – Մուտքերի կատարողական
15. Բյուջե – Ծախսերի կատարողական
|
1-20
|
16. Համայնաքյին գույքի կառավարում
|
1-20
|
17. Թույլտվությունների տրամադրում
|
1-20
|
Տավուշի մարզի դիտարկված կայքերի համար ունենք հետևյալ
պատկերը.