«Իջևան համայնքի խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. Քննարկում Իջևանի
ավագանու թեկնածուների միջև»
2019թ.-ին փետրվարի 17-ին Իջևանում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Այս առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն ի
դեմս Իջևանի ինֆոտան կազմակերպեց
նախընտրական բանավեճ:
Բանավեճին հրավիրվել էին բոլոր
առաջադրված թեկնածուները, բացառությամբ 1-ի, ում հետ կապ հաստատել չէր հաջողվել:
Հրավիրված 32 ավագանու թեկնածուներից հանդիպմանն իրենց մասնակցությունը մինչ
քննարկման նախորդ օրվա վերջ հաստատել էին 25 թեկնածու, սակայն ներկայացան միայն 9-ը: Հատկանշական էր, որ թեկնածուներից 10-ը,
ովքեր նախկին ավագանու անդամներ էին, ոչ
ոք չմասնակցեց քննարկմանը:
Միջոցառման նպատակն էր դեբատի ֆորմատով
բարձրացնել համայնքի բնակիչներին հուզող հարցերը և լսել դրանց լուծմանն ուղղված
թեկնածուների տեսլականները։ Բնակիչների կողմից հարցերի հավաքագրման համար
օգտագործվեց նաև օնլայն հարթակը․ Ինֆոտան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում
բնակիչներն հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել հենց
մեկնաբանություններում:
Քննարկվող
հիմնական թեմատիկ ուղղություններն էին՝
- Աղստևի աղտոտումը և աղբահանության խնդիրներն Իջևանում
- Տուրիզմի զարգացման հեռանկարներն Իջևանում
- Հանրային տարածքների վերաիմաստավորման հնարավորություններն
Իջևանում
- Համայնքի կառավարման հաշվետվողականության բարձրացում
- Ավագանու դերի և ավագանու ինսիտուտի նկատմամբ
վստահության բարձրացում
- Համայնքային ենթակայության հիմնարկներ և դրանց
գործունեությունը
- Համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացում
- Նոր ներդրողների ներգրավում
- Երիտասարդների մասնակցությունը համայնքի կառավարմանը
- Համագործակցություն համայնքում ակտիվ գործունեություն
իրականացնող կառույցների ու անհատների հետ:
Յուրաքանչյուր
թեկնածուին տրվեց ժամանակ ներկայացնելու իր ծրագիրը: Այնուհետ վերոնշյալ թեմատիկ
ուղղություններով յուրաքանչյուր թեկնածուին տրվեցին 3-ական հարցեր՝ հաշվի առնելով
նրանց ներկայացրած նախընտրական ծրագրերը, մասնագիտացումը և մինչ այս ծավալած
գործունությունները:
Մասնակից բոլոր թեկնածուներն իրենց խոսքում ողջունեցին
քննարկումը, ընդգծելով, որ սա նպաստում է ավագանու անդամների նկատմամբ բնակչության
վերբերմունքի լավացմանը:
Հանդիպմանը
մասնակցած 9 թեկնածուներից ընտրվել
են 3-ը՝ Արման Մատինյան, Թաթուլ Աթաբեկյան և Խաչատուր Համզյան:
Ընտրված թեկնածուներից Արման Մատինյանը
խոստանում է ավագանի դառնալու դեպքում համայնքի կառավարումը դարձնել ավելի
հաշվետվողական և թափանցիկ: Ինչպես նաև պլանավորում է իրականացնել բյուջեի առավել
նպատակային բաշխում: Նա նաև խոսեց
համայնքային ենթակայության հիմնարկներում առկա խնդիրների մասին և նշեց, որ
հետևողական է լինելու այդ կառույցների աշխատանքների լավացմանն ու բնակչության
համար դրանց առավել գրավիչ դարձնելուն: Այն
հարցին թե ինչպե՞ս է գնահատում ՏԻՄ աշխատանքը հաշվետվողականության տեսնկյունից և
որքան հաշվետվողական է այսօր ՏԻՄ-ը Արման Մատինյանը պատասխանեց, որ գործող
ավագանու հաշվետվողականությունը գնահատում է զրո և ինքը ընտրվելու դեպքում քայլեր է ձեռնարկելու հաշվետվողականությունն ապահովելու
համար:
Նա առաջարկում է օնլայն հեռարձակել բացառապես բոլոր նիստերը ինչպես նաև ավելացնում,
որ ստեղծված իրավիճակը միայն ավագանու անդամների խնդիրը չէ, դա նաև մեր
բնակիչներիս խնդիրն է, եթե բնակիչները լինեն պահանջատեր ավագանու անդամները
կաշխատեն հաշվետվողական: