Կամավորական աշխատանքի հնարավորություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը հրավիրում
է պատասխանատու, պարտաճանաչ, մանրուքների հանդեպ ուշադիր և համակարգչից
օգտվելու բազային գիտելիքներ ունեցող երիտասարդի
համայնքային կայքերի մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու համար:
Կայքերի մշտադիտարկումն իրականացվում է ամիսը 1 անգամ, ամսվա վերջին օրերին՝ հատուկ ստեղծված ձևաթղթի օգնությամբ:
ԵՀՀ ՀՄ մշտադիտարկում իրականացնում է 2018 թվականից ի վեր:
Դիմել կարող է հետևյալ խմբերից որևէ մեկին պատկանող ցանկացած անձ՝
-10,11, 12-րդ դասարանի աշակերտ
-1,2, 3, 4-րդ կուրսի ուսանողներ
Կամավորական աշխատանքը հաջող իրականացնելու
դեպքում կամավորը ձեռք կբերի.
1) Գիտելիքներ
Տեղական ինքնակառավարման ոլորտի վերաբերյալ:
2)Կամավորական աշխատանքի փորձ,
որը ճանաչելի է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից:
Կամավորական աշխատանքի փորձը նաև հանդիսանում
է պարտադիր պահանջ տեղական ու միջազգային մի շարք հեղինակավոր համալսարաններում
և քոլեջներում ընդունելության ժամանակ: Կամավորական աշխատանքի փորձը Ձեզ նաև հնարավորություն
կտա ստանալ տարբեր կրթաթոշակներ ու մասնակցել տեղական ու միջազգային սեմինարների:
3) Հավաստագիր
և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորագիր
նամակ տվյալ աշխատանքն իրականացնելու համար:
Այս ամենից զատ ընտրված անձինք հնարավորություն
կունենան աշխատել ստեղծագործ միջավայրում, հաղորդակցվել ոլորտի փորձագետների հետ, մասնակցել
դասընթացների և վերապատրաստումների:
Կամավորական աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս (ս/թ փետրվար, մարտ, ապրիլ):
Կամավորն ամսական զբաղված կլինի մինչև 20
ժամ: (Գրաֆիկը կկազմվի ընտրված կամավորի հետ միասին՝ հաշվի առնելով նրա այլ զբաղվածությունները)
Անհրաժեշտ փաստաթղթեր են.
1) համառոտ ինքնակենսագրություն
2) 250 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ,
թե ինչո՞ւ եք ցանկանում կատարել այս աշխատանքը
և ինչո՞ւ հենց Ձեզ պետք է ընտրեն:
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել evoskanyan-epf-north@epfound.am էլ. հասցեով, մինչև ս/թ հունվարի 22-ը, ժամը 18:00-ը: Հարցերի դեպքում կարող եք գրել Իջևան ինֆոտան Facebook-յան էջին կամ այցելել ԵՀՀ ՀՄ գրասենյակ:
Հասցե՝ ք. Իջևան, Անկախության 60: (Անկախության
8 և 10 շենքերի հարևանությամբ):
Նամակի վերնագրի տողում խնդրում ենք անպայման գրել՝
Անուն ազգանուն_կամավորական աշխատանք_ԵՀՀ
ՀՄ
(Օրինակ՝ Պողոս Պողոսյան_կամավորական աշխատանք_ԵՀՀ
ՀՄ)
Առանց վերնագրի տողում համապատսխան գրառման
հայտերը հնարավոր է չդիտարկվեն:
Комментариев нет:
Отправить комментарий